Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/181

Այս էջը սրբագրված է

վարդապետ կը ձեռնադրվի։Սև հագուստներու մեջ փաթտվելեն մեկ երկու տարի ետքը' Եվդոկիա կուղևորի, ուր շատ ընդունելություն չգտներ։ Գերապայծառ Անտոն Հասունյան է որ Եվդոկիո կողմերը կը գտնվեր նույն թվականին, կ'աղաչվի հետն առնել տանիլ Էնֆիեճյանն։ Հասունյան կ' ընդունի իրեն եղած աղաչանքն և կը հրամայե Էնֆիեճյանին պատրաստություն տեսնել ճամբա ելնելու համար։ Ասկե ծնունդ կ'առնու ահա այն թշնամությունն, որ մինչև այսօր կ՚ապրի այս երկու սև գլուխներու մեջտեղը։

1866-ին Կ. Պոլիս կուգա— Մաքսատունեն ի՞նչպես թող տվին, չգիտենք — և կսկսի գինքն ծանոթացնել այն քարոզներով, զորս կուտար Բերայի սբ. Աստվածածնա եկեղեցվույն մեջ։ Բարձր ձայն մը ունենալուն համար ժողովրդը խուոս բազմությամբ կը դիմեր անոր քարոզն կամ լավ ես, ձայն. լսելու համար, ինչպես մենք կ' երթանք երբ տեղ մը աղեղ երգիչ մը տեսնենք։ Քարոզներուն մեջ միշտ ազգային ոգվո շարժելու կը ճգներ ժողովուրդ, և գաղտնապես Հասունյանի դեմ կը մաքառեր ազգային իրավունքներու պաշտպան կանգնելով։ Ժողովուրդն է որ շատ անգամ կը խաբվի, սիրեց այս ազգասեր քարոդիչն, որուն բերանը Դիոգինեսի կարասին բերանին պես երբեմն հարավային կողմը, երբեմն ալ հյուսիսակողմը [կը դառնար]։

Այս եղանակավ ժողովուրդը շահեցավ, և Հասունյան խաղին մեջ մեծ դեր կատարեց։ — Ի՞նչ դեր կատարեց կը հարցունե մին։ — Ազնվակ հո՞ր դեր խաղաց, կը հարցունե ուրիշ մը։ — Հակառակորդի՞ դեր։ — Սպասավորի՞ դեր։ — Սիրահարի՞ դեր։ Ամենն ալ կատարեց, բայց կ՝ աղաչեմ, մի' ընդմիջեր խոսքս։ 1870֊ին թևերր սոթտելուէ ազգային գործերուն մեջ մտավ... կառքով։ Քաղաքականությունն արդեն նպաստավոր էր Հակահասունյան դատին — այն թվականին քաղաքակա-