Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/182

Այս էջը սրբագրված է

նությունը Հակահասունյաններր քաթոփկ կը ճանաչեր, մինչդեռ հիմակվանը Հասունյանները քաթոլիկ կ'ընդունի և էնֆիեճյան այս առիթեն օգուտ քաղելով կը քաջալերվեր և հանդգնությամբ Բ. Դռնեն կը պահանջեր ազգին իրավունքներն, զորս.,. արգեն ուներ ազգը։ ճանչցո։ ց զինքն բոլոր բարձրաստիճան պաշտոնա տարներու, որոնցմէ ոմանք լավ ընդունեցին զինքն և ոմանք ալ բնավ չընդունեցին։ Ամենաչնչին ցաներու վրա տեղեկություն առնելու համար Բ. Դուռը վազեր, և առանց քաշվելու Արտաքին գործերու պաշտոնեին նստած սենյակր կը մտներ, հարցնելու համար, թե ժամը քանի՞ին շոգենավ կա Սկյուտարի համար։ Երբ Բ. Դռնեն հրաման եղավ, որ եկեղեցիներն Հակահասունյանց հանձնվին' ինքը ժողովրդյան գլուխն անցնելով, գնաց տիրեց եկեղեցիներուն, զորս տարի մը առաջ նորեն ձեռք անցուց Հասունյան։

Այսպես ազգային գործերուն ղեկավարոլթյունն ստանձնեց— ես յուր ղեկավարությամբ Սամաթիայեն Քումքաբոշնավակով երթալու կը վախնամ — և իրեն պաշտպան գտավ մեկ երկու ամիրաներ, զորոնք այնպես կը գործածեր՝ ինչպես կը գործածե Խասգյուղ բանող շոգենավի մը նավապետը շոգենավին սուլիչը, չվանը քաշելուն պես սուլիչը կը սուլե։ Այս ամիրաները չխորհեցան, կամ, ավելի ճիշտը, պակաս խորհեցան Քյուբելյանը պատրիարք ընտրելով։ Ինչո՞ւ ընտրեցին Քյուբելյանը։ Վասն զի թշնամի կը Հասունյանին մասնավոր գործի մը համար, ինչպես Էնֆիեճյանը։ Այս թշնամության պատճառն վերնալուն պես բնական կը, որ թշնամությունը տեղի տար հաշտության, ինչպես որ եղավ։ Այսպիսի պարագայի մեջ Հասունյանին ոչ թե անձին, այլ սկզբունքին հակառակ և միանգամայն ողջամիտ ու անշահասեր մեկը գտնել պետք կը։ Եթե կար ասանկ մեկն ու չընտրեցին' շատ ողբալու պարտավոր են, իսկ եթե չկար' բնավ չողբան Հյուբելյանն ընտրելուն վրա, վասն զի ուշ կամ շոլտ պիտի կորուսեին իրենց դատը։ Սակայն այս ընտրության մեջ ալ մեծ դեր խաղացած է էնֆիեճյանն, որ ամիրաներու ընտրելի