Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/183

Այս էջը սրբագրված է

ներկայացուց Քուբելյանն, որ պատրիարք եղավ և վերջը կամովին հրաժարելովը վերջին հարվածը տվավ Հակահասունյաններուն։

Որչափ ատեն որ պատրիարքը Բյուբելյան Էր՝ գործողն Էնֆիեճյան Էր, ազգին գործերը... խառնակելու համար։ Պատրիարքարանի սնտուկին մեջ գրած՝ չկար , վարչությունը կաշխատեր ազգին ներքին վիճակը բարվոքելու և Էնֆիեճյա ս կառքեն վար չէր իջնար։

«Բարի լույս, ոսկի մը տվեք կառքի վարձք։ Աստուծո բարին վաղը Բ. Դուռը պիտի երթամ, երկու ոսկի տվեք»: Ասոնք Էին ահա յուր տերունական աղոթքը։ Ազգը լավ կ ըներ, եթե Բ. Դռան մեջ սենյակ մը ուզեր Էնֆիեճյանին համար և Հսգատվեր երթևեկության ծախքեն։ Սնտուկն անկարող յուր եկեղեցականներն հոգալու' կը սնուցաներ Էնֆիեճյանի վարձած կառքին ձիերը, որ ազգին բավական եկամուտը փճացուցին և աղեկ կերան ու խմեցին դատին շնորհիվ։ Հոս դնել արժան կը զատենք այն տեղեկություններն, զորս խնզրած և ստացած ենք մեր բարեկամներու մեկեն, որ ճշմարտախոսության համրավ կր վայելե։ «Գիտնալու Է, կր գրե մեզ մեր բարեկամը, որ այս մարդուն համար չկա կաթողիկոս, պատրիա՛րք, սյունհոգ, աթոռակալ, վարչություն և երեսփոխանութիւն։ Ընկերութիւնը հակառակ Է։ Երբ վարչութիւնն բարեկարգությանց կր ճգներ, Էնֆիեճյան յուր շռայլ ծախքերով կը ծանրանար վրան։ Երբ կղերը ազգօգուտ կանոնադրութիւներ կր սահմաներ, ասի մեկ երկու ամիրայից կռթնած կր տապալեր արմ ատեն ինչ որ շատ աշխատություններով շինված Էր։ Վերջապես քիչ օգուտ և մեծ վնաս տված Է Հակահասունյանց յուր անխոհեմ բնությամբն և վարուքր. քէ այսօր Բերա Ոսկեբերան եկեղեցվո մեծ ժողովրդարանն իրեն սեփականած' փառավորապես հանգիստ կր վայելե։ Այս անձին անունն մեծ հռչակվեցավ, բայց չունի գովեստի գործ մր ամենևին...։ Յուր ազնիվ եղբարցը չնմանիր... յուր Միաբանությունը իիրեր զինքը յուր կրքոտ բնավորությանր համար։ Խոհեմություն բառն իրեն համար նշանակություն չու