Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/188

Այս էջը սրբագրված է

Աղեքսանդր

էհ արեմն, բարեկա'մ, միշտ նույն ատելությունն ունի՜ւր ինձի դեմ՝ երգիծանքներուդ մեջ նկարածիդ պես միշտ հիմա՞ր կ՝երևամ քեզիէ

ՏԵԲՐԵՈ

Բնավ երբեք, Տեր, զձեզ կըհարգեմ և ձեր առաքինությունները կը ճանաչեմ։ Բարօրությունն ու շողոքորթություններն զձեզ ապականեցին բայց ազնիվ սիրտ մը և բարձը հանճար մ'ան եիք դուք։

ԱՂԵՔՍԱնԴՐ

Ինչո՞ւ ուրեմն զիս հիմար և ավազակ ներկայացուցիր երգիծանքներուդ մեջ, ճշմարի՞տ Է, արդյոք, որ դուք բանաստեղծներդ միմի այն առասպելներու մեջ կը հաջողիք։

ՏԵԲՐԵՈ

Բոլոր կյանքիս մեջ ասոր հակառակը պնդսէծ եմ, և գրություններուս մեջ ցույց տված եմ, կարծեմ, որ ամեն սեռի մեջ ճշմարիտն Է միայն գեղեցիկր։

ԱՂԵՔՍԱնԴՐ

Կը կըխոստովանիս, ուրեմն, որ զիս այնքան կծու կերպով պարսավելու իրավունք չունեիր։

ՏԵԲՐԵՈ

Կ'ուզեի հանճարեղ բաներ գրելով' մարգերու զարմացումը գրավեյ, կը փափաքեի մանավանդ շողոքորթել ուրիշ իշխան մը, որ յուր պաշտպանության տակ առած Էր զիս Այսչափ դիտավորություններով, ինչպես հայտնի Է, չէի կարող անկեղծ ըլլալէ