Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/190

Այս էջը սրբագրված է

Վանք մտնելուն պես ինքզինքն աշխատության տվավ, և քիչ ժամանակի մեջ ուսավ հայ, լատին և իտալերեն լեզուները։ Յուր բարի վարքն առած դարձած էր ընկերներուն մեջ, որոնցմէ, մին եթե բերնեն գեշ խոսքմը փախցուներ, Պոյնուէյրիյան դասը կրթողուր, եկեղեցի կ'իջնար, ծունկ կը չոքեթ. և կ'աղոթեր ասաուծո, որ ներե ընկերոջը հանցանքին։ Վանքին մեջ յուր ուսումներն ավարտելով վարդապետ ձեռնադրվեցավ, սև հագուստներն, որ շատ անգամ կապականեն» մարգուս սիրտն ու միտքը, բնավ ազդեցություն չըրին և չփսխեցին ասոր ոչ միտքն և ոչ սիրտը։ Աբբահայրն հավնելով ասոր բարի վարուցն և ազգի համար ունեցած սերը տեսնելով, Պոլռո մեջ իրեն փոխանորդ կարգեց զայն, և հայր Պողոս 1836-ին ատենները Պոլիս եկավ Մեծ հաջողակությամբ և անձնանվիրությամբ կատարեց իրեն հանձնված սույն պաշտոնը. սխալ հասկացողության մը պատճառ չտալու համար, շատ անգամ ինքն անձամբ Պեյբութ կ' ուղևորեր և վանք երթալով Աբբահոր ականջը քանի մը խոսք փսփսալեն ետքր, հետևյալ օրը ճամբակ'ելներ Պոլի դառնալու համար։ Հիսուն անգամ Պեյրութեն Պոլիս, Պպիսեւ» Պեյրութ գնացած ու դարձած է։ 1839-ին Միջագյուղի ս. էուսավորչա եկեղեցվո շինությունը լմնցած էր։ Հոս կոլգար շատ անգամ քարոզ խոսելու և ժողովուրդը կը վազեր մտիկ ընելու անոր խոսքերնլ Այնքան քաջ կը խոսեր աղգասիրության վրա, որ քարոզը մոտիկ ընողներն դուրս ելնելուն պես կը փափաքեին քանի մը օտարազգի բռնել ու ծեծել։ Տղաներն իսկ կը սիրեին դինքը» ծնողք ասկից օգուտ քաղելուԼ «Zuijr Պողոսն այսօր ПРЧГПЯР պՒտի գա» կ'ըսեին իրենց զավակներուն, երբ ասոնք կուլային և չէին ուզեր ղպրոց երթալ։ Ժամ է խոստովանելու, որ սա ինքն է ծնունդ տվող Հակահասունյան դատին2։ Լավ կր ճանաչեր Հասոլնյանն և անոր քաղաքականությունն և շատ աղեկ գիտեր ժողովուրդն անկե զգուշացնելու եղանակը։