Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/196

Այս էջը սրբագրված է

ՀԱՄԲԱՐՁՈԻՄ ԻՓԵՔՅԱՆ

Այն օրն, ուր առաջադրեցի այս դաստիարակին կյանք գրելու ինքղինքիս հարցուցի. — ՒրսՀվ է թե աստված անպետ բան մր կամ էակ մը չստեղծեց աշխարհիս վրա։ Եթե իրավ է, պատասխանեցի ես ինձի, այս մարգն ինչ գործ ունի աշխարհիս վրա։ Եթե իրավ չէ' ինչո՜ւ այս մարգն պիտանացու ըլլալու համար Թեոդոսիայեն Սիմֆերորոլ կ'երթա, Սիմֆերոբոլեն Ռասթով, Ռասթովեն Եք աթերինո֊ տար, Եքաթ երինոտա րեն Պոլիս, Պոլիսեն Պեշիկթաշ, Պեշիկթաշեն Սամաթիա, Սամա թիայեն Խա սգյոլղ, Խասգյոլղեն Գերմանիա, Գերմ անիայեն Պոլիս, Պոլիսեն Իզմիր, իզմիրեն Ս կյուտար կ'անցնի։ Քանի մր վայրկյան ճակատս շփելեն ետքր համոզվեցա, որ աստված արդարև անպետ բան կամ էակ չէ ստեղծած աշխարհիս վրա. յուրաքանչյուրն յուր գոյության պատճառն ունի։ Օրինակի համար' Խասգյուղի շոգենավերն ստեղծած է մահկանա ցուներս համբերության վարմեցունելու համար, թղթադրամն և պղինձն հանած է հասկցունելու համար մեղի, թե ինչ որ սկիզբ ունի' վերջ ալ ունի. անգործներն ստեղծած է, որպեսզի զբո ս ա րաննե րոլ տերերն առուտուր ընեն և ստակ վաստկին. լուսինը ստեղծած է, որ Քերայի կազերն երբ մարին' փողոցները լուսավորե, որպեսզի գողերը մութին մեջ սխալ տուն չմտնեն, խմբագիրներ ստեղծած է, ցոպց տալու համար' թե մարզս չէ կարող յուր ճակտին քրտինքովը ապրիլ. չափազանց անձնանվերներ ստեղծած է' գողերու վրա քեղի գաղափար տալու համար, երկաթյա կամուրջ մր տված