Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/35

Այս էջը սրբագրված է

նիստ ըրավ ճեմարանը... իբրև պատճառ խռովության,.. կեցցե ամիրայություն...

Ձեզ կը հարցունեմ հիմա. ասանկ վարժարանի մը մեջ ի՞նչ կրնար սորվիլ Ասլանյան. անշուշտ լավ կռիվ ընել և եթե այսօր ազգային կռիվներու մեջ մեծ համբավ հանած է. այն ալ ճեմարանի պարտավոր է։ Չմոռնանք սակայն հոս հիշել, որ հոն համոզվեցավ Ասլանյան, թե անհրաժեշտ պետք է Սահմանագրությունը հաստատել, որպեսզի ամիրայությունը կործանվի: Ամեն ազգերու մեջ այսպես եղած է, երբ միապետությունն սահմանեն անդին անցած է՝ ծնած է հասարակապետությունն՝ որ միապետության ծնունդ տված է, երբ օրենքը չարաչար գործածած է։ Ես ժամանակ չունիմ հիմա պատմութենեն, ոչ ալ Ալֆիերիի Բռնավորությունեն ապա՝ ցույցներ մեջ բերել հոս. եթե իմ տեղս բժիշկ Շիշմանյանն ըլլար՝ երկար հոդվածով մը կը հասկցներ ձեզ թե միապետությո՞ւնը սահմանադրութենեն կ'ելնե, թե սահմանադրությունը միապետութենեն։

Այնչափ զզվեցավ Ասլանյան ամիրաներու բռնած ընթացքեն, որ ամիրաներու հետ բոլոր մարդերն ալ սկսավ ատել. ահ, կ'ըսեր որ մը, ջրհեղեղ ըլլայի և ամենը ջնջեի։ Շատ ուշ հասկցավ անշուշտ, որ նախախնամությունը մարդերը ջնջելու համար ջրհեղեղեն ետքը բժիշկները ղրկեց աշխարհ , որք հին ժամանակներու մեջ ջրհեղեղեն ավելի գործ տեսան, շատ ուշ հասկցավ, բայց բնությունը շատ կանուխ զգացուց իրեն թե բժիշկ ըլլալու էր։ Եվ արդարև քաջ բժիշկ ըլլալու համար նախ և առաջ ի՞նչ պետք է ունենալ։ Ապառաժի ձևով սիրտ մը։ Ե՞տքը։ Ետքը՝ դանակ, ասեղ և դերձան։ Ուրի՞շ։ Մատիտ մը և կտոր մը թուղթ։ Ասլանյան այս ամենն ունելով ուներ, մանավանդ առաջինը, որու շնորհիվ կրնար սառն արյունով ձեոք կտրել, աչք հանել, ոտք կոտրել, և վերջր կարել: Եթե նոր աշխարհը բժիշկներու համար ալ կարի մեքենաներ հնարեր՝ բժիշկները այս ձանձրութենեն ալ կ'ազատվեին, մանավանդ հիվանդներն ալ չարչարանքեն։ Ասլանյան, ինչպես ըսինք, բժշկության կոչում ուներ, ներդործապես

35