Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/38

Այս էջը սրբագրված է

չէր բժշկեր, կամ, լավ ևս, չէր մեռցուներ։ Ատեն եղավ, ուր հայտնեց թե Սահմանաղրության վերաքննությունը ազգային շահերուն հակառակ էր. սակայն ժամանակ ալ եղավ, ուր ոչ միայն համաձայն դատեց, վարչության կազմակերպության համար ծրագիր մ'ալ պատրաստեց ե Փունջ 17 լրագրի մեջ հրատարակել տվավ։ Յուր ատենապետության օրովն էր, որ հաջողեցավ Խրիմյանը վար առնել՝Սահմանաղրության կետերը, ստորակետները, բութերը չգործադրելուն համար, որոնց անգործադրելի ըլլալն ինքն ալ հաստատեց վերջեն յուր պատրաստած ծրագրովը։ Քանի մը անգամներ դռնփակ նիստ ընելով՝ ժողովուրդը դուրս հանեց. խորաններուն ետևը փընտռել տվավ և քիչ մնաց, որ Աստվածածնա պատկերն ալ դուրս հանել պիտի տար, որպեսզի ճնշման ներքև չխոսին երեսփոխանները։ Երբեմն ալ ատենապետությունը վարեց այն նավապետին պես, որ նավուն մրրիկի բռնված ժամանակը օթյակր կր քաշվի և հրաժարական կը գրե նավուն տերերուն։ Ի վերա այսր ամենայնի խոստովանինք նաև, թե մեծ հարմարություն ունի ժողովը կառավարելու... երբ մրրիկ չկա։ Այնչափ լավ համոզել գիտե, այնչափ քաջ ուսած է կիրքերը հուզելու, կամ, եթե ուզե, խաղաղելու արհեստն, որ կարող է զույգ մը աղավնիներն իրարմե պաղեցունել, կամ, եթե ուզե, կատվի և շան մեջ սեր և միություն հաստատել: Երբեմն երեսփոխաններն իրարու հետ զուգակշռելով կ'ըսեի. Օտյան խորհելու է, Ասլանյան խոսելու է և Փափազյան գործելու է. և ամեն անգամ, որ ազգը տագնապալից ժամանակներ ունեցած է, ամենուն ըսած եմ. կ'երևի որ դարձյալ Ասլանյան կը խորհի, Փափազյան կը խոսի և Օտյան կը գործե։ Այսպես վեց յոթը տարի ատենապետության պաշտոն վարած է։ Թեպետև եթե այսօր օրակարգը աչքե անցունելու ըլլանք՝ կը տեսնենք, որ ուրիշ բան չէ, եթե ոչ բանտ մը՝ որուն մեջ յոթը տարին ի վեր բանտարկված խնդիրներ կան, զորս հարցնող փնտռող չկա. մեռած խնդիրներ ալ պակաս չեն հոն։ Օրակարգին մեջեն ելնող խնդիրները փախչելով բանտեն խալսողներուն կարգեն են։ Սակայն ասոնց պաաասխանատվությունը

38