Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/48

Այս էջը սրբագրված է

թե կարելի եղածին չափ ընդարձակել պիտի ջանա պատվելին այս Պատմությունը։

Բացի Զոհալ և Երևակ հանդեսներեն՝ քանի մը գիրքեր գրած ու թարգմանած Է։ Բասգալա խորհրդածությունքն երևելի տեղ մը բռնած Է այսօր թարգմանոլթյուններու մեջ յուր... սխալներովը։ Այս գիրքն աշտարակաշինության ժամանակ թարգմանված ըլլալուն պատճառավ է, որ Բասգալին ըսածը սխալ հասկցած Է Պատվելին, թեպետև ինքը կը պնդե, որ շատ հավատարիմ գտնված Է թարգմանությանը մե, և եթե տեղ տեղ սխալ թարգմանված Է՝ պատճառն այն Է, որ բնագիրն ալ սխալ գրված Է։ Խորհուրդ գաղտնի ընկերությանց, որ դարձյալ անդրալեռնականություն կը հոտի և գլխու ցավ կը պատճառե։ Քաղաքավարություն, ուսկից բնավ օգուտ քաղած չեն Երևակի և Զոհալի հոդվածները։

1871-ին Երեսփոխանական ժողովո անդամ ընտրվեցավ, բայց ինքը մերժեց, առարկելով՝ թե մեղք կը համարեր կիրակի օրերը ազգին բարիք ընելը։ Չմոռնանք ըսել թե՝ կիրակի օրը աղքատին ողորմություն ալ չտար։

Պատվելին յուր սուր հիշողության շնորհիվ կրոնի մասին ընդարձակ տեղեկություններ հավաքած Է գլխուն մեջ: Լավ հեգնել գիտե։ Օր մը Սկյուտար ս. Կարապետ եկեղեցվույն մեջ տաղտկալի քարոզի մը ունկնդիր ըլլալեն ետքը դուրս ելավ եկեղեցիեն ըսելով.

«Գավազանը ասանկ մարդերու ձեոք տալու տեղ՝ կռնակե տալու Է»։

Տրամաբանելու մեծ հաջողություն ունի. և եթե հաճի օր մը, գոնե օր մը, արդար դատի մը պաշտպան կանգնիլ. ակներև պիտի երևի, որ զինքը գերազանցող չկա այս ճյուղին մեջ։ Տիեզերական Պատմության ալ օտար չէ, և առանց ճակատը շփելու ծանոթություններ կուտա այն ամեն անձերու վրա՝ որոնց գործերը, քանի՛ երորդ դարուն մեջ եկած ըլլալը, ե'րբ մեռնիլը, դդումը միսով թե ձեթով ուտելը, առավոտները կաթ թե խահվե խմելը, շաբաթը քանի՛ անգամ ածիլվիլը, կատու թե շուն սիրելը կ'ուզես իմանալ: Ամենեն