Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/53

Այս էջը սրբագրված է

րու հետ շատ անգամ կը վիճաբաներ։ Ապուշ տղայի մը պես իրեն տրված ամեն դասն առնելով տուն չէր դառնար. շատ անգամ յուր դասատուին կ՚ըսեր. - Այս տված դասդ աղեկ չէ, ես աղեկ տեսակեն կ՝ուզեմ։ Դասատուն կը ջանար համոզել զինքը թե տված դասը լավագույն է։ Ւսկ Ութուճյան դասատուին խոսքերուն բնավ կարևորություն չէր տար և կը պնդեր, որ դասն առաջին տեսակեն ըլլա։ Դասատուին կ՝առաջարկեր միշտ այս խոսքը. ներսեն հանե, զոր յուր հայրը կը գործածեր, երբ մսավաճառեն միս առնելու երթար։ Իրավունք ուներ Ութուճյան այդ խոսքը կրկնելու, վասն զի այն ժամանակի դասատուներն հիմակվան մսավաճաներեն ավելի ճշմարտախոս չէին։ Այս ընթացքով և փափաքով յուր բոլոր ընկերները գերազանցեց հայկաբանության և սատանայության մեջ։ 1834-ին Պալատի վարժարանին հրաժեշտ տալով՝ Գանլը Քիլիսեի դպրոցս գնաց։ Քանի մը տարի հոն աշակերտելով՝ կատարելապես ձեռք բերավ հայկաբանությունն, տրամաբանությունն և ճարտասանությունը։ 1838-ին մտավ ճեմարան, ուր ճեմելեն զատ բան չսորվեցավ։ Հայրն՝ որ շատ հարուստ չէր, զավկին ճեմելը տեսնելով՝ գիրքերն առավ իրմե և արդուկ մը տվավ, որ անով հագուստներ արդկե։ Այն ատեն ցավոք սրտի համոզվեցավ Կարապետ, որ աշխարհաբարն ուղղելեն առաջ վերարկուներ և վարտիքներ ուղղել պետք էր։ Հնազանդեցավ հորը հրամանին և սկսավ խանութը երթալ4։ Շատ չանցավ, հոն ալ փայլեցուց յուր հանճարը. մեկ ժամվան մեջ քառասուն վերարկու կ՝արդկեր, թեպետև շատ անգամ կը խանձեր զանոնք, բայց տրամաբանության ուժով հանցանքը կամ երկաթին վրա կը բեռնավորեր կամ կրակին վրա։ Եվ այս եղանակավ քանի համոզեր հաճախորդներն այնքան ավելի փափաք կուտար գիտություններս։ զորս ուրիշները խաբելու համար ստեղծված կը կարծեր» Երբեմն Հայր Արսենի քերթվածները կարդալու կը զբաղեր և հաճախորդները ժամերով սպասել կուտար։ Պարապո ժամերուն մեջ բնավ չէր մոռնար աշխարհաբար գրու–

53