Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/54

Այս էջը սրբագրված է

թյուն մը գրաբարի դարձունելեն ետքը նորեն աշխարհաբարարի էքերածել։ Օր մ ալ տեսավ, որ թիկնոցին երեսը շատ հինցած Էր, շրջեց զայն ու հազավ, և երբ հայրն պատճառն հարցուր պատասխաներ, թե թիկնոցը գրաբարեն աշխարհաբարարի դարձուց։ Բնական Է, որ կարդալու համար սրտին մեջ այնքան փափաք սնուցանող մեկը, լաթեղեն ասպարեզն խիստ անձուկ գտնար, ուստի թողուց հորն արվեստն և դասա խոսության սկսավ։

1845-ին ազգային վարժարաններու և քանի մը տուներու մեջ այցելու դասատու ընդունվեցավ։ Երեք տարի այս պաշտօնն ամեն հաջողակությամբ վարելով քիչ մը դրամ պատրաստելէն ետքը միտքը դրավ Բարիզ երթալ ու վաճառականության դպրոց մտնել։

1848-ին Պոլիսեն մեկնեցավ Բարիզ երթալու համար, ուր երկու տարի ու կես վաճառականության վարժարանին մեջ առևտրական գործերու վրա կատարյալ հմտոլթյուն առնելեն ետքը, 1851-ին Պոլիս դարձավ և հետնյալ օրն ուզեց վաճառատուն մը բանալ։ Վաճառականության համար պետք եղած ամեն բաներն ուներ, միայն ստակ շուներ։ Իր դեմ ելնող բոլոր բարեկամներուն կառաջարկեր, որ դրամագլուխ դնեն և իրեն հետ ընկերությամբ վաճառականություն ընեն, իսկ անոնք կը մերժեին անոր առաջարկությունն։ Վհատություն եկավ վրան, և որովհետև վհատությունն մեր ազգին մեջ մարգս կամ գերեզման կը տանի կամ խմբագրության ասպարէզ կը նետե, այս վերջինին մեջ ձգվելու դժբախտությունն ունեցավ։

1851-ին Մասիս անունով լրագիրն հրատարակելու ձեռնարկեց։Այս լրագիրն բնավ նպատակ չուներ հասարակության լուրեր տալու, այլ պարզապես կը հրատարակվեր աշխարհաբար լեզուն կոկելու և գեղեցկացնելու համար։ Եթե մինչև մոտ ատեններս լուրերն ամենեն ուշ կը հաղորդեր՝ պատճառն այն էր, որ զանոնք սահուն և կոկիկ աշխարհաբարի կը վերածեր և այնպես ի լույս կը հաներ։ Եվ այն լուրերն, որոնց մեջ խորթ բառեր կը գտնվեին, բնավ չէին հրա֊