Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/56

Այս էջը սրբագրված է

րուն վրա հաստատ մնալով։ Արժեթուղթերու գիներուն հետ ալ իր կարծիքներուն պես կը վարվեր Մասիսի մեջ, բնավ չէր փոխեր զանոնք։ Երբ արժեթուղթերուն գիներր երկու ֆրանկ բարձրանային, պետք է, կ՚ըսէին, Մասիսի մեջ արժեթուղթ գնել և Ղալաթիո հրապարակին վրա երկու ֆրանկ շահով ծախեր։

Արդարության ջերմ և նախանձախնդիր պաշտպան Լ․։Ո՝ևէ խնդիր մը անաչառությամբ քննելու համար զայն կը պարզե, անոր մեջ ճշմարտութենե առաջ բաժանորդը կը փնտռէ. վասն զի առանց բաժանորդի ճշմարտությունը չպաշտպանվիր։ Երբ կը տեսնե, որ ճշմարտությունը խոհեմությամբ կը վարվի անոր կուսակից կ՝ըլլա. իսկ երբ կը նշմարե, որ կը հանդգնի իրեն շահուն դպչիլ բոլոր ուժովը կր զինվի անոր դեմ. և իրավունք ալ ունի, քանի որ անձնա պաշտպանությունը օրենքն ալ կը ներե։

Շատերն իրեն մոռացկոտ բնավորութենեն օգուտ քաղելով' երբեմն երբեմն հաջողած են յուր ազգօգուտ լրագրույն մեջ հակասական նամակներ հրատարակել տար քանի մը տարի առաջ Շահ-Հյուսեինի խնդրույն նկատմամբ Փունջի դեմ բացած դատեն խրատվեցավ և հիմա առջի գրածները չմոռնալու համար մատը դերձան կը կապե։

Եվ որովհետև այս դատն 1875-ին' բոլոր փաստաբաններն և գրագէտները հուզեց, հարկ կը համարինք անոր վրա համառոտ ծանոթություն մը տար Գրիգորիս եպիսկոպոս Ալեաթճյան, Երզնկայի առաջնորդ, յուր պաշտոնատեղին երթալեն անմիջապես ետքը հանրածանոթ չարագործ Շահ-Հյուսեինի դեմ նամակ մը կը գրե Մասիսին: Սույն նամակին հրատարակութենեն քանի մը ամիս ետքը նորին դերապատվությունը ի նպաստ Շահ֊Հյուսեինի նամակ մ’ալ կր ղրկէ Մասիսը, որ կ հրատարակե յուր էջերուն մեջ։ Ժողովրդյան ատելի չարագործի մր Մասիսի մեջ ւիառաբանվիլր տեսնելով Փունջ՝ յուր պաշտոնակցին վրա կը հարձակի ապուշ, կենդանի, քսու և վատ պատվանուննեբով։ Մասիս այս պատվանուն