Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/58

Այս էջը սրբագրված է

Դատավոր. — Ես այդ բառերը Պատրիարքարան կը զրկեմ, անոնց ինչ ըլլալը կը հասկնամ և հետո ձեզի կը կանչեմ: Բառերը Պատրիարքարան դարին և հոն մնացին։ Եթե օր մը ելնեն' հասարակությունը հարկավ պիտի լսև ու իմանա անոնց նշանակությունները։ Սակայն երկու խմ բագիրներն պատվավոր կերպով հաշտվեցան և հաղթությունր մնաց․․․ երկուքին ալ քովը։

Պաշտպան Է ոչ միայն ճշմարտության, այլ նաև պատրիարքներու... որչափ ատեն որ ասոնք մնան պատրիարքական գահուն վրա, երբ գահեն վար իջնան' ինք ալ կը դադրիանոնց համակարծիք ԸԱալեէ Այս դարավոր սովորությանը շնորհիվ Է, որ հիմակվան ամենապատիվ ներսես պատրիարքի օրով պաշտ պաներ Խաչատուր կաթողիկոսը, Վանցի Պողոս Վարդապետն և ի տանեն Մամիկոնեից Մամբրե եպիսկոպոսը, զորս կը հարվածեր Խրիմյանի օրով։ Որչափ ալ անհեթեթ ըլլա պատրիարքի մը որոշումը' զայն հարգելու սովորությունն ունի, և տարակույս չոլնինք, որ եթե Կալիգողայի օրով խմբադրոլթյան պաշտոնին մեջ գտնված ըլլար գովաբանելով պիտի դրվատեր Կալիգողայի այն որոշումն, որով ձին հյուպատոս անվանել կ ուզեր և անշուշտ խմբագրական հոդվածով մը ձին ալ պիտի շնորհավորեր ըսելով.

«Հռովմայեցիներու համար նոր դարագլուխ մը բացվեցավ։

«Մինչև հիմա հյուպատոսներր իրենց պաջտոնը չարաչար գործածելով ժողովրդյան գանգատներուն առ իթ տված կին։

«Բարեխնամ Կալիգողա կայսրը ժողովրդյան գանգատներն ու բողոքները նկատողության առած ժամանակը՝փափաքելով մ ի ան գամ ընդմիշտ անոնց վերջ տալ հյուպատոսն յուր պաշտոնեն հրաժարեցուց և անոր տեղ անվանեց յուր հավատարիմ վսեմափայլ ձին, որուն մատուցած ծաոայություններն արղեն ծանոթ են մեր ազգայիններուն։ «Քաջահույս ենք, որ նորընտիր, հայրենասեր և արդարակորով ձին յո։ր խոհական և փորձյսէլ քաղաքագիտոլ-