Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/62

Այս էջը սրբագրված է

միայն կրնա դեմ դնել անոր հարվածներուն։ Վերջին օրեր» հանձն առած է Ղալաթիա տպվող լրագիր մը կրթելու16։ Հիշյալ լրագրին մաըգարե խմբագիրն, որ միշտ գուշակությունն եր կ'րնե, բնավ չէր գուշակած ITuiujlubL խրատվելոլ պետքը: Ութուճյան էֆենտին երկար հասակով, թուխ գեմքով, սև ընքվիներով և ալերով քաջառողջ մարգ մ’է։ Սովորություն ունի փողոցր քալած ժամանակ միշտ գետինը նայիլ, կարծես բաժանորդ կը փնտռե։ Իսկ երբ գլուխն վեր առնե' այն դեմքը կ'ունենա՛ երբ Շիրքեթի շոգենավերեն17 մեկուն մեջ նստած Ժամանակդ քովեդ հարյուր քսան օ|սանոց մեկը անցնելով ուժով ոտիդ կոշտին վրա կոխե և անցնի երթա առանց ներողություն խնդրելու18։