Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/72

Այս էջը սրբագրված է

մասին' առանց հրավերի կ'ելնե դարձյալ Կ. Պոլիս կուգա, ուր կը գտնվի այժմ Սամաթիո սուրբ Կարապետ եկեղեցին քարոզչության պաշտոնով։

Այս է ահա հրաշագործին կյանքը, որուն մեկ քառորդն անցած է ճամբորդության մեջ, մեկ քառորդը բանտերու մեջ, մեկ քառորդը մոխիր խառնելու մեջ և մյուս քառորդն ալ ստակ հավաքելու մեջ։

Շատ բաներ գրված և ղրուցված են այս անձին վրսա։Լրագիրները հրատարակած են երբեմն, որ իր փոքրավորներեն մին, ընդհանուր սովորության համեմատ, շրջազգեստ հագնելու տեղ սխալմամբ թանթալոն կը հագներ։ Շատերը պոռացին այն ատեն' թե այդ փոքրավորն իգական սեռե էր, բայց ինքը հերքեց այդ զրպարտությունն սա փաստերով, թե հագուստը հոդ մ'է, բանթալոնը արական գոյականներու վրա կը դրվի, իսկ շրջազգեստն իգականներու վրա. ուստի քանի որ յուր փոքրավորն բանթալոն կր հագնի, քերականության կանոնին համեմատ արական է և ոչ իգական, սակայն խմբագիրներն, որ քերականությունր շատ չեն հարգեր, այս բացատրությունը գոհացուցիչ չգտան։

Հրաշագործն գիտնական մ'է, սակայն շատ խնդիրներու մեջ կը տարբերի դա բուս մյուս գիտուններեն։ Օդը չէ որ, կ'ըսե, շրջապատած է մեր բնակած երկրագունդն, այլ խաբեությունն, որ'

Անոսր է, վասն զի հաշիվներու ամենափոքր մասերու մեջ կրնա մտնալ։

Տարածական է, վասն զի պարագաներու համեմատ յուր նախկին ծավալեն ավելի մեծ ծավալ կրնա ունենալ։

Թափանցիկ է, վասն զի շատ մը կրոնավորներ անոր մեջեն կ' անցնին։

Առաձգական է, վասն զի կրնա ճնշվիլ Պատրիարքարանեն, բայց նորեն յուր առաջին ծավալը կ'առնե։ Գիտնականության շնորհիվն է, որ մինչև այսօր այնչափ պաշտոն վարեց, և մոտերս Պաղտատու առաջնորդ պիտի անվանվի այնտեղի ազգայիններն աոաջ տանելու համար։