Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/76

Այս էջը սրբագրված է

1844-ին Կ. Պոլիս Միջագյուղի ս. էուսավորչյան վարժարանին մեջ դասատու կարգվեցավ հայերեն և ֆրանսերեն լեզուներու։ Այս պաշտոնն առիթ տվավ իրեն, որ պապերն ամեն օր հարվածե... աշակերտներու առջև Վարժության համար ինք կը պատրաստեր օրինակներ, որոնց մեջ անպատճառ պապ մը պիտի ապտակվեր։

1846-ին դեղագործություն սորվելու համար դեղագործի մը տքով գնաց։ Յուր մաքին այն հատկությամբն, որով ամեն բան շուտ կ'ըմբռնե, քիչ ժամանակի մեջ գործնականապես սորվեցավ դեղագործության արհեստը։ Եվ որովհետև մեղք կը համարեր գերապայծառ Հասունյանը հարվածելու համար առիթ փախցոլնելը, գրգռիչ դեղերու ամաններուն վըա սունյսւն կը գրեր։ Կը պատմվի թե օր մը բժշկի մը մեկ դեղագիրը կը պատրաստէ և հիվան դին կր հանձնե դեղն, որ զորավոր լուծողական էր։ Մարդը տուն կ'երթա, դեղը կը խմե։ արդյունքին կ'սպասե Չորս ժամ կ'անցնին. դեղն յուր զորությունր չցցուներ։ Վեց ժամ կը սահին, դեղն անզոր է, կարծես Պատրիարքարանե Р. Դուռը զրկված թաֆրիր է, բնավ ազգեցություն չըներ և վերջապես մարդր կ'ստիպվի դեղարան երթալ և Շիշմանյանի հարցունե.

— Եղբայր, տված դեղդ ի՞նչ էր։ — Դեղագրին մեջ գրվածն էր: — Բնավ ազգեցություն չըրավ: — Անկարելի է։ — Բժիշկն ըսած էր թե այդ դեղը ուժով էր․ — Այո , լուծողական դեղերուն մեջ ամենեն զորավորն է — Ինչո՞ւ չազդեց ուրեմն։ — Ի՞նչ գիտնամ... Հասունյանի մատն ըլլալու է այս գործի մեջ։

Մարդը ծիծաղեելով կը մեկնի։Շիշմանյան քանի մո ամիս ետքը կ'իմանա որ լուծողականի տեղ պնդեցուցիչ տված էր, որ Աննմանին դրությամբ պետք էր լուծումն տալ։ Վասն զի բժշկական երկու դրություններու համեմատ միևնույն դեղը բերող է և թե' քուն փախցնող, քնացողին քունը։