Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/85

Այս էջը սրբագրված է

ԿԱՐԱՊԵՏ Հ․Փանոսյան

Կարապետ Հ. Փանոսյան, խմբագիր-տնօրեն Մանզումեի էֆքյար էսեֆենկից լրագրո, տեր-տնօրեն Ագապյան տենշեթամիզ վարժարանին, ծնած է Կեսարիա 1836 թվականին։ Յուր անհամբեր և նեղսիրտ բնավորությունը գիտցողները կրնան գուշակել թե ինն ամսվա մեջ որչափ շարշարած է յուր մայրը, արդյոք քանի քանի անգամներ փախչիլ փորձած է։ Եվ արգարև ինն ամիս արգանգի մեջ բանտարկվիլը մեծ ժամավաճառություն էր Փանոսյանի համար, որ ինը ժամվա մեջ ինը հարյուր փոխառություն և ինը հազար հայհոյություն կրնա ընել։ Ուստի բնավ թերեհավատություն ընելու չեք, երբ ըսեմ ձեզ թե Փանոսյան մորն արգանդին մեջ սկսավ խորհըրդածել, թե ի'նչ հնարքով կարելի է որ մարգ մը մորն արգանդին չհանդիպելով ուղղակի աշխարհ դա։ Ասոր վրա կը խորհեր և պատրաստված էր հոդված մ՝ալ գրել, երբ մանկաբարձն իրեն իմացուր պայմանաժամին լրանալը։

Փանոսյան աշխարհ գալուն պես աչերը բացավ և պոռաց. ի՜նչ թանձր տգիտության մեջ եմ մնացել: Բարեկարգության ևպպլ աղատության ջերմ սիրահար ցույց տվավ ինքզինքն՝ ոտներն ու ձեռներն միշտ դուրս հանելով խանձարուրեն։ Դպրոցասեր ըլլալն ալ հասկցուր յուր մանկական հասակին մեջ։ Հազիվ չորս տարեկան կար, խազի թուղթերեն դպրոցներ կը շիներ, գրացիներու տղաներեն դրամ, կարասիք և այլն կը ժողովեր ի նպաստ յուր շինած վարժարաններուն և գրպանը կը նետեր։ Հայրն ու մայրը նկատելով, որ իրենց զավակն փառավոր ապագա մը կը խոստանա — թեպետև վերջեն