Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/96

Այս էջը սրբագրված է

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԵՐԵՑԵՄ-ԳՈՒԼԻ

Հարություն Հեթում Մերեյեմ-Գուլի, հաշվագետ, ազգային երեսփոխան, ծնած է Խանգյուղ 1840 թվականին։Լսած ըլլալով այն առածն, որ կ'ըսե, թե կամաց քալողր չհոգնիր,բնավ քալել չէր ուզեր, բնավ չհոգնելու համար։ Երեք տարեկան եղած էր և դեռ ելնելու կայնելու ջանք մը ըրած չէր։ Հայրն ու մայրը կը հորդորեին զինքն, որ եչնե քալե և շատ անգամ, անոր բարի նախանձը գրգռելու համար, կ'ըսեին իրեն․

— Հարություն, տե՛ս, ընկերներդ ի′նչպես կը քալեն։ — Հալողն ես եմ, բայց ձեզի այնպես կը թվի՝ թե անոնք կը քալեն, կը պատասխաներ Հարությունը։

Ծնողքն, իրենց զավակին բռնած այս ընթացքին վրա ցավելով, հնարք մը կը խորհեին, որով կարելի ըլլար զինքը քալեց ունել։ Ավետարան, խաչահանգիստ, բժիշկ կարող չեղան ոտք հանել այս տղան, որ սենյակին մեկ անկյունը նստած կը խորհեր։

Բայց դիպվածն, որ շատ անդամ մեծ հիվանդություններ բուժած է, այնպես ուզեց, որ այս տղուն հայրը ստիպվի օր մը սենյակին մեջ ստակ համրել։ Արդ, երբ հայրն առավոտ մը քսակը գրպանեն հանելով ոսկիները կը համրեր անզգուշությամբ անոնցմէ հատ մը ձգեց գետինը։ Հարություն ոսկիին գետինը իյնալը տեսնելուն. պես' նստած տեղեն մեկեն ի մեկ կանգնեցավ։ Հրաշք, գոչեց հայրն և ոսկի մ՝ալ նետեց գետինը։ Երկրորդ ոսկին տեսնելուն պես' քայլ մ'առավ տղան։ Երկու ոսկի նորեն նետեց հայրը, երկու քայլ նորեն առավ տղան։ Չորս ոսկի ալ. չորս քայլ ալ։Հայրը քսակը նետեց