Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/97

Այս էջը սրբագրված է

սենյակին մեջտեղը և Հարություն սկսավ վազել։ Ահա այսպես դիպվածով քալել սորվեցավ Հարություն, և այս Է ահա գատճառն այն խոսքին, որով կ'րսեն, թե Հարություն Էֆենտի Մերեյեմ-Գուլի առանց ստակի քայլ մը չառներ, ոչ գրասենյակին մեջ և ո՛չ հրապարակին վրա։

Ոչ միայն հաշվագետ, այլ նաև տնտեսագետ ըլլալով՝ կը պատվիրեր ծնողացն, որ յուր վարտիքն ու շապիկն քիչ մը մեծ կտրեն ու ձևեն, որպեսզի քանի մը տարիեն նեղ չի գան և կարենա զանոնք մեկ երկու տարի շարունակ հագնիլ։ Մարեք ինն համեմատորեն յուր խելքին խիստ ծանր մեծնալուն քիշյալ ճերմակեզեններն հինգ տարի հաջողեցավ գործածել։Այս բանը շատերուն զարմանք պատճառեց և մինչև անգամ կատակի համար իրարու ըսին.

— Դիտմամբ չմեծնար, որ նոր ճերմակեղեն շինվելով՝ տնտեսագիտության դեմ վարված չըլլա։

1846-ին տրվեցավ իրեն քերական մը, ղոր երկու ժամվա մեջ սորվեցավ։ Դասատուն անոր սրամտությունր տեսնելով' ընթերցանության դասին վրա թվաբանության դասն ալ ավելցուց։ Հարություն իրեն տրված բոլոր դասերուն մեջ ալ հառաջադեմ գտնվեցավ. չէր այն աշակերտներեն, որ թվաբանության մեջ արագոտն են և լեզվին մեջ կաս։ Ծնողքն երբեմն անհանգիստ կ’ըլլային մտմտալով, որ եթե այս տղան մեծնա' ո'ր ճյուղն ընտրելու է իրեն, փաստաբա՞ն ընելու է, թե վաճառական, համարակա՞ լ, թե գործակալք ատենախո՞ս. թե ժողովական, ամենն ալ, ամենն ալ կը պատասխաներ Հաոություն և գասերուն կը պարապեր։ Շատ անգամ գաս տալու եղանակն կր սորվեցուներ դասատուին և երբեմն ալ անոր սխալները կ'ուղղեր թվաբանության մեջ։ Ութը տարեկան էր թաղին փերեզակին տետրակներր կրկնատումարի կը վերածեր։ Մինչև տասներկու տարեկան տունը գաս առնելեն ետքը 1852-ին Պեշիկթաշի վարժարանը գնաց. բայց գոհացուցի պտնելով զայն, նավակ մը մտավ, և Սկյուտար անցավ։ Հոն Նոր Թաղի վարժարանը մտավ, որ մինչև այսօր ճեմարան անունը կը կրե, ինչպես ազնվական անունը կը կրե մեկն, որ