Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 2 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/98

Այս էջը սրբագրված է

յուր հորր բոլոր հարստությունը խաղի մեջ' առաքինություն պարահանդեսներու մեջ մսխելով՝ յուր ազգա տոհմին պատիվը կ'արատե։ Հոն ալ բավական սնունդ չգտնելով' Գում-Գաբոլ Մայր եկեղեցիին ուսումնարանը մտավ. բայց հոն ալթան մը չգտնելով' Պեպեքի եզվիթիներու դպրոցն առավ յու։ շունչն և հոն ավարտեց յուր ուսման շրջանը։

Այն թվականին Պոլսո բնակիչներն ինքզինքնին վիճակահանության տված էին։ Հարություն տեսնելով, որ ժողովուրդը շատ հարած է վայրկենի մը մեջ մարգերը հարուստնող վիճակահանության, առանց յուր պզտիկ խելքին նայելու, նստավ շաբաթ մը խորհեցավ, ինքնիրմե նոր տեսակ վիճակահանություն մը հնարեց, որուն մեջ ամեն թիվերն ալ պիտի շահեին, բոլոր աշխարհ մեկեն ի մեկ հարուստ պիտ ըլլար, աղքատությունն երկրիս վրայեն պիտի ջնջվեր, փոխառություն բառն բառարաններուն մեջեն պիտի քերթվեր։ Հաստատապես միտքը դրավ, որ գործի մարդ ըլլալուն պես յուր ծրագիրն ի գործ դնե, և ժողովուրդը հարստացնէ գումարին մեծ մասն իրեն բաժին հանելով։ Ափսոս՜.. հազ9արափսոս, որ ուշ մնացած ըլլալուն համար չկրցավ նպատակին հասնիլ, վասն զի Եվրոպայի վարպետորդի սեղանավորներն միևնույն բանն իրմե առաջ մտածեցին և անոր ծրագիրն խանձարուրին մեջ խղդեցին։ Հարություն բարկացավ և ծրագիրն ծալլելով գրասեղանին տակի գզրոցը թխմեց, որով հարուստ ըլլալե զրկեց զմեզ, և թողուր, որ խեղճ մահկանացուներս ապրելու համար հազար սուտ խոսինք և երկու հազար շողոքորթություն ընենք։

1858-ին վարժարանեն ելավ և վաճառականի մը քով մտավ իբրև համարակար Տետրակներն այնչափ կանոնավոր կերպով կը բռներ, որ յուր տերը, տեսնալով անոր հաջողակությունն, վեց ամիսեն վաճառատան տնօրեն կարգեց զայն։ Աստիճանաբար, բայց հաստատապես առաջ երթալն հիմդրած ըլլալով իրեն, մինչև որ փառքին մեջ օգուտ և մեծության մեջ իրականություն չտեսնե՝ ետևեն չերթար։ Պզտիկ հասակեն ի վեր մեկ ոտնը սանդուխին առաջին աստիճանին