— Խորհուրդ մը ընենք և սա տեսուչը փոխենք, մեղք է մեր զավակներուն։
— Ատանկ բան չըլլար, դուն քու նստած խանութիդ վարձքը
չես կրնար վճարել և կելնես ազգային գործերուն մեջ կը
մանես։
— Ես քեզի պես ուրիշին իրավունքը չեմ ուտեր, դուն ինձի
աղեկ նայե՛։
— Բերանդ ժողվե՛, հիմա աթոռը գլխուդ կիջեցնեմ հա՛,
անպիտա՛ն։
— Դուն ալ ասկե վերջը եկուր տե, մեր տունեն կնկանդ
համար շապխա առ։
— Անցյալ շաբթու չէ՞ր որ եկար թանթալոնս առիր և
Քարակեոմրյուք ուխտի գացիր։
— Բուկին ինչ վատ ըլլալդ ամեն մարդ գիտե։
— Վատը դու ես...
Ծեծկվուքը կսկսի, ապտակ և կից փոխանակվիլ կսկսին:
Երրորդ մը կուգա և կը միջամտե...
— Բանթալոնի մը համար կը վայլե՞ որ...
— Վա՛տ ըսավ ինձի։
— (Ականջն ի վար) Դու ալ այդ ավանակին խոսքին
կարևորություն մի՛ տար։
— Ան ալ ինձի անպիտան ըսավ։
— (Ականջն ի վար) Ամոթ է, այդ իշուն խոսքերուն կարևորությո՞ւն կուտաս։ (Բարձր) Հաշտ վեցէ՛ք, եղբայր եք
դուք.. բայց այս բանթալոնի խնդիրը ի՞նչպես ծագեցավ։
— Վարժարանի վրա խոսք բացվեցավ...
— Վարժարանին բանթալոնի պիտի հագցունեիք, ինչ պիտի
ընեիք որ...
— Չէ՛, տեսուչը...
— Առնենք, եղբայր, առնենք, տեսուչին բանթալոն մը
տողենք, ի՞նչ կ՛ըլլա եղեր։
— Չես հասկնար, եղբա՛յր, խնդիրը վարժարաններու
վրա էր։
— Վարժարաններո՞ւ համար կը վիճաբանեիք։