ազատեցիր, չգիտես քանի մը օրե ի վեր ո՛րչափ անհանգիստ էի... օրիորդ Աղավնիին կերակուր բերեք:
Օրիորդ Աղավնին մնաք բարով կըսե և կը մեկնի մռմռալով.
«Ասոնք ալ միշտ ուրիշները վար զարնելու խոսքեը
կընեն»:
Իգական սեռի մեջ կա ընտիր մաս մը, որ երբեմն ազգածին
խնդիրներու վրա կը խոսի. կա մաս մալ, որ Ազգանվեր
Հայուհյաց ընկերության մեկ ճյուղը կը կազմե այս գեղին մեջ
և որ մեծ գործեր տեսնելու պատրաստված է։
Նորաձևությունը տեսակ մը ախտ եղած է հոս, գեղեցիկ
սեռը շատ անգամ դիտակով Մարսիլիայի շոգենավին կը նայի,
որ վերջին ամենեն առաջ յուր վրա երևի։
Գեղիս զբոսավայրն է Մոտա Պոտնու ըսված տեղն, որ
ծովու վրա կը նայի, բայց հոն գացողները ծովին չեն նայիր՝
այլ գեղեցիկ սեռին, որ անշուշտ ծովեն ավելի զվարճություն
կը պատճառե։
Գեղիս բերքն է առաջին կարգի տենդ, աղքատները տենդին
երրորդ տեսակեն կրնան առնել, առաջին տեսակը հարուստներու
համար պահված է և շատ սուղ կը ծախվի։
Զարմանալի է սակայն, որ բժիշկներն երբեմն հիվանդներ
կը ղրկեն հոս օդափոխության համար:
Օդին վիճակը խեղճ է. Սկյուտարը թող չտար, որ հյուսիս
մտնե հոն և բարեկարգություն մտցունե օդին մեջ։