— Ձեր այս աստվածահաճո գործին ամբողջ վւսրձատրություն ալ պիտի ընդունիք...
— Չէ, չէ, մենք կաշառքով գործ չենք տեսներ։
— Կաշա՞ռք... Աստված չընե։
— Չենք ուզեր որ ըսեն, թե աղաները ստակ կերած են
ու ազգին տեղն ուրիշին ծախած են։
— Մենք ալ չենք ուզեր։
— Ինչո՞ւ բամբասվինք։
— Ինչո՞ւ բամբասվիք... ես վարձատրություն բառը գործածելով՝
հասկցնել ուզեցի, թե Աստուծո կողմե պիտի վարձատրվիք։
— Ատոր ըսելիք չունինք, բայց կաշառք չենք ընդունիր։
Ուրիշ բան է, եթե դուք մեր տեսած գործեն գոհ ըլլաք և ձեր
շնորհակալությունն հայտնելու համար մեզի դրամական նվեր
մը ընեք... նայե, ատոր ըսելիք չունինք, իբրև նվեր կընդունինք,
բայց իբրև կաշառք՝ բնավ երբեք ատ մեր պատվույն
կը դպչի։
— Շատ լավ. մնաք բարով։
— Երթաք բարով։
— Քանի մօրեն կը տեսնվինք։
Քանի մօրեն ետքը հունական տապանաքարեր կը տեսնվին
մեր գերեզմանատան մեջ. ժողովուրդն իրար կանցնի։
— Իմացա՞ր պարոն կարապետ։
— Չիմացա, ի՞նչ կա։
— Մեր գերեզմանատան մեջ հունաց քարեր կան։
— Անկարելի է:
— Ես տեսա։
— Թերևս մեր քարերը հունարենի թարգմանած են։
Ժողովուրդն աղաներու կը դիմե։
— Աղանե՛ր, ինչո՞ւ նստած եք։
— Ի՞նչ ընենք հապա։
— Գերեզմանատունը երթալու վրա է։
— Ո՞ւր։
— Չգիտենք ուր... հունաց քարեր կան։