Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/211

Այս էջը սրբագրված է

փողոցի մեջ լաթ կը փռեն, սակայն դարձյալ վերադասելի են այն շատ մը կիներեն, որք գոց թևերով, կուրծքով և սրունքներով տան մեջ լաթ կը փռեն։ Այս կիները շատ անգամ իրարու հետ կը ծեծվին և կը հաշտվին։


Ասոնք ուրիշ կիներու վրա սա առավելությունն ալ ունին, որ ազգը շատցնելու համար մեծ զոհողություն, անձնանվիրություն կընեն, յուրաքանչյուր կինն առնվազն տասնվեց տղաներե մայր կոչվելու պատիվն ունի։


Երկու հարյուրի մոտ տուն կա։ Այս գումարը տասնևութով բազմապատկելով՝ կունենանք երեք հազար վեց հարյուր հոգի։ Տէր Աստուած աճեցուսցէ և բազմացուսցէ։


Ներքին բերքն է ընտիր հայհոյություն։