Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/226

Այս էջը սրբագրված է

Եվ վերջապես որոշում կը տրվի, որ քահանան քիչ մը տնտեսագիտական օրենքներով վարվի։


Վարժարանին գալով Գուրու չեշմեցին դասատու կը բերե, բայց ամսական չտար։ Շատ դասատուներ մինչև այսօր Թաղական Խորհրդարանը կերթան իրենց մնացած ամսականներն ուզելու համար և չառնելու համար։


Կիրքն այս գեղացիներուն մեջ չափազանց ըլլալու է, որ իրենց մեջ համաձայնություն գոյացնելն միշտ անկարելի եղած է։


Հոս երեսուն քառասուն տուն կա հայու եթե ութսուն տուն ըլլար ամեն օր նոր կռիվներ պիտի ծագեին։


Կիներն այրերեն ավելի դպրոցասեր և եկեղեցասեր են. բայց իրենք իշխանություն չունենալով՝ լռություն պահելու ստիպված են։


Կիներն շատ չեն սիրեր պտույտ այն պատճառավ, որ պտըտելու տեղ չկա։


Օդը շատ աղեկ է գեղին բարձունքին վրա, իսկ ծովեզերքի օդն աղեկ չէ։ Օղին ազդեցության շնորհիվն է, որ վերի կողմին ազգայիններն ավելի աղեկ են քան վարիններն, և եթե վերիններն վար իջնան կամ վարիններն վեր ելնեն՝ օդափոխությամբ իրենց բնավորությունն ալ կը փոխեն։