Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/254

Այս էջը սրբագրված է

— Չանցնի պիտի տե, ի՞նչ պիտի ընե, ինձի մոսիո Բոլ կըսեն...։


— Կեցիր, հագվիմ, ու վեր երթանք։


— Աղեկ որ եկա։


— Շնորհակալ եմ։


— Եթե չի գայի, մինչև առտու պիտի քաշեիր այս ցավը.


— Այո՛։


— Եվ պիտի ըսեիր, թե մոսիո Բոլը քովս չեկա՞վ։


— Այո՛:


— Շո՛ւտ ըրե, հագվե՛ ուրեմն։


— Հիմա՛։


Պապիկ աղան կը հագվի ու վեր կելնե։


— Օ՜ օ օ, Պապիկ աղա, անցած ըլլա։


— Անցած ըլլա, Պապիկ աղա։


— Ինչպե՞ս եք, Պապիկ աղա։


— Շնորհակալ եմ։


— Այս գիշեր ձեզի անհանգիստ ըրինք։


— Ընդհակառակն, գլխուս ցավն անցավ։


— Խոսեցե՛ք, նայինք, Պապիկ աղա։


Պապիկ աղա, հակառակ յուր կամաց՝ կսկսի խոսիլ։


Հյուրերը կը նստին այնչափ, որչափ որ պետք է Պապիկ աղային քունը բավական հեռու հալածելու համար, և կը մեկնին։


Պապիկ աղան բաժնված յուր քունեն՝ մինչև առտու հյուրերն անիծելով կը տքնի։


Ի՞նչ ընե այս մարդն։


Ի՞նչպես կյանք վարե քաղաքավարության այս զոհն։


Շարունակենք։


Պապիկ աղան ստիպողական գործ մունի և կստիպվի մեկ կողմե գործին վազել և մյուս կողմե պանիր ու հաց ուտել փողոցի մեջ։


Քաղաքավարությունը կարգիլե փողոցի մեջ անոթենալը: Կուզե բարեկամի մը խանութը մտնել և հոն ճաշել յուր պանիրն ու հացը։