Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/272

Այս էջը սրբագրված է

— Թագերը, պսակները պագնեք։


— Շնորհակալ եմ։


— Թոռներ ունենաք։


— Աստուծով։


— Թոռներու թոռներ ունենաք։


— Աստված լսե։


— Թոռներու թոռներուն թոռներն տեսնաս։


— Շնորհակալ եմ։


— Հիվանդություն և ցավ չտեսնաք։


— Ամեն։


— Խոր ծերության հասնիք։


— Դուք ալ։ Անուշ ըլլա, Գաբրիել աղա։


— Շնորհակալ եմ, Կիրակո՛ս աղա, հող բռնես, ոսկի դառնա։


— Հրամմեցե՛ք, պատվելի։


Պատվելին պարզ թեմեննահ մ՝ընելով հազիվ թե զգալին կը դպչի, ափսեն աղջկան ձեռքեն կիյնա, և պատվելիին վրան գլուխը կանուշանա և կը ջրանա։


Հյուրերն իրար կանցնին։


— Վախցա՞ր, օրիորդ։


— Մի՛ վախնար, աղջի՛կս։


— Գինիի մեջ քիչ մը կրակ մարեցեք և թող տվեք, որ խմե։


— Խեղճ աղջիկ։


— Մենք պատճառ եղանք։


— Թևեն արյուն առեք։


— Թաքլաք մը նետել տվե՞ք։


— Ժեռոտելի բասթիյլներեն տվե՛ք։


— Սինկերի կարի մեքենա մը չունի՞ք։


— Վախցա՞ք, օրիորդ։


— Չէ՛, չէ՛, չվախցա, բայց կը ցավիմ, որ...


— Ցավելու բան չկա, օրիորդ, ասանկ օրեր շատ կը պատահին, ասանկ փորձանքներ։


— Գնա՛, հանգստացի՛ր, օրիո՛րդ։