Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/280

Այս էջը սրբագրված է

կանի մը հետ համաձայնած է ավելի գոհացուցիչ պայմաններով։ Քիչ մը գրագիրիդ դեմ կը բարկանաս և հետո կսկսիս հայհոյություններով փաթտել Ենովք աղայի գլուխը։


Դառնանք այժմ ուրիշ տեսարանի մը։


— Կը ճանաչե՞ք Բարթողիմեոս աղան։


Զարմանալի մարդ մէ։


Դիցուկ թե առավոտ մը գործիդ գլուխը գտնվելու համար վազելով կերթաս խանութդ բանալու։ Մարդ մը կելնե դեմդ, մեկ քիլոմեթրո հեռավորութենե կը բարևե զքեզ, թևդ կը մտնե և կըսե.


— Ես ալ քեզի տեսնել կուզեի, սանկ քիչ մը երկննանք, խոսելիք ունիմ քեզի։


Այդ մարդն է ահա Բարթողիմեոս աղան։


(Խոսքը մեջերնիս մնա, Բարթողիմեոս աղան չիմանա)։


Բարթողիմեոս աղան այնքան քայլ կառնե քեզի հետ, որքան որ պետք է որպիսությունդ հարցնելու համար, և ահա խոսքի կը բռնվի ուրիշ բարեկամի մը հետ, որուն կը հանդիպի։


— Ըսած կերպովդ ըրի, բայց չհաջողեցա։


— Անպատճառ սխալ մըրած ըլլալու ես։


— Ոչ, ձուկը խորովեցի և աղով ու լիմոնով պատրաստված համեմի մեջ դրի, անհամ բան մեղավ։


— Զարմանալի բան։


— Կաղաչեմ, որ օր մը գաս ու քու ձեռքովդ պատրաստես, տիկինն ալ հետդ բեր, նստինք ու քիչ մը ժամանակ անցունենք։ Տիկինն ի՞նչպես է, աղե՞կ է։


— Շատ աղեկ է։


— Հատկապես բարև կընեմ։


— Գլխուս վրա։


— Ե՞րբ պիտի խալսի։


— Ամիսե մը, եթե Աստված կամենա։


— Մանչ կը նմանի։