Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/286

Այս էջը սրբագրված է

— Տյո՞ւզ:


— Ո՛չ։


— Րո՞մ:


— Ո՛չ:


— Գոնյա՞ք։


— Ո՛չ։


— Ինչո՞ւ կ՝ապրիս կոր ուրեմն, կը պոռա հաճախորդներեն մին՝ լեցնելով գավաթը։


— Կը խմե, կատակ կ՝ընե կոր, կը պատասխանե Մարկոս աղան։


— Չեմ խմեր, Մարկոս աղա։


— Ամոթ է, աղբար, չխմել կըլլա՞ լըսված բան է, նստողները վրանուս խնդացունե՞նք պիտի։


— Սովորություն չունիմ, եղբայր, ինչո՞ւ կստիպեր։


— Կնիկ ես, ի՞նչ ես, պե մարդ, օղին չխմվի՞ր, կըսե մին։


— Բերնին համը ի՞նչ գիտե անիկա, կը հարե ոմն։


— Պարզ մարդ մէ, կըսե երրորդ մը։


— Ճգնավոր, կը պոռա ուրիշ մը։


— Հա՜ հա՜ հա՜, օղի չխմեր եղեր, վայ ապուշ վայ, կը թոթովե գինեմոլ մը խնդալով։


— Կը խնդրեմ, Գամիկ աղա, վերջացնենք սա խաղը, կ’ըսե Մարկոս աղան։


— Ի՞նչ ընեմ։


— Գավաթ մը միայն խմե՛։ Մեզի շիշ մը մասթիքա բերեք։


— Գավաթ մը կը խմեմ խաթերդ համար։


— Շնորհակալ եմ, ժամանակին հարմարելու է, չխմողի վրա կը խնդան հոս, թող որ չխմելն ալ պազ բան մէ։


— Շատ աղեկ։


— Հրամմեցե՛ք։


— Կենդտնություն։


— Անուշ։


Գամիկ աղան կստիպվի քանի մը գավաթ ևս խմել գայթակղություն չպատճառելու համար հարբեցողաց մեջ։