տվին և բավական տաքցուցին, իրենց գլուխները։ Հինգերորդ շիշեն հետո Բարսեղ աղան հեծկլտալով կզբաղեր։ Վեցերորդին՝ ալ չկրնալով նստիլ ընկողմանած էր։ Յոթներորդ և ութներորդ շիշերուն ձեռնպահ մնաց։ Ժամը գիշերվան երկուքին կը մոտենար։ Միհրան սպասավորը կանչեց, խմված օղիին հաշիվը հարցուր։ Գաբրիել աղան խնդրեց, որ կեսվակես վճարվեր։ Միհրան մերժեց և հաշիվը մաքրեց։
— Բարսեղ աղան ի՞նչ ընենք, ըսավ Գաբրիել աղան,
տունը հիվանդ չունենայի՝ տունս կը տանեի։ Տունս մոտ ալ
է, դյուրությամբ կըլլար։
— Գիտեք, որ ասանկ բաներեն չեմ փախչիր ես, հայտնեց
Միհրան, բայց ի՞նչ ընեմ, որ պառկեցնելու սենյակ
չունիմ։
— Շիտակը՝ ես կառնեի, տունս կը տանեի, հարեց Միսաք,
եթե այսօր տախտակ շփած ու հոգնած չըլլային տունը։
— Բարեկամ մը տուն տանելը բա՞ն մէ, բայց եկուր,
տես, որ հիվանդ ունիմ տունը։
— Ձախորդություն... ի՞նչ կըլլար, թե որ սենյակ մավելի
ունենայի։
— Մերիններն ալ այսօր ելեր են տախտակ շփեչու։
— Սենյակ մ’ալ ավելի ունենայի նե։
— Չե՞ք կրնար մեկտեղ պառկիլ։
— Կարելի՞ է, դուք կրնաք տանիլ, տախտակները շփված
են եղեր, ի՞նչ վնաս ունի։
— Իրավունք ունի Միհրան։
— Դուք տարեք, աղբար, հիվանդին ի՞նչ չարիք կրնա
հասցնել խեղճը, ձեր տունը մոտիկ ալ է, հոս է։
— Փափուկ կետ մը կա հոն... ամեն բան չըսվիր:
— Մնաք բարով, ըսավ Միսաք ու մեկնեցավ։
— Գիշեր բարի, Գաբրիել աղա...
— Երթաք բարով։
Գաբրիել աղան գինեպանին հանձնարարեց Բարսեղ աղան
և աղաչեց, որ պառկելու համար տեղ մը պատրաստե անոր։