Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/377

Այս էջը սրբագրված է

Գինեպանը խոսք տվավ, թե հարկ եղած խնամքը կը տարվի յուր հյուրին։


Երբ պարպեցավ գինետունը, գինեպանն Բարսեղ աղային քովը գնաց, որպեսզի ձայն տա անոր և վերի հարկը տանի պառկեցնելու, իսկ երբ գարշելի հոտ մառավ և երբ տեսավ, թե Բարսեղ աղային դեմքը թաթխված էր գեղին բաղադրությամբ մը, որուն մեջ կը տեսնվեին վարունգի, ձուկի կտորներ, ծամված լուբիայի խմորներ քարսոնով շաղախված, ետ ետ գնաց գանելով, սպասավորը կանչեց։


— Բռնե սվոր ոտքերեն, հրամայեց։


Սպասավորը վեր առավ Բարսեղ աղային ոտքերը։


Ինքն ալ ձեռներեն բռնեց և մեկեն ի մեկ թողուց պոռալով՝


— Գարշելի մարդ:


Բարսեղ աղային թևերն ու ձեռներն ալ ծեփված կին այդ գարշահոտ բաղադրությամբ:


Սպասավորն հրամանի կսպասեր, բարձրացուցած Բարսեղ աղային ոտքերը։


Գինեպանը քիթը բամբակով թխմելով և ձեռքերը ջնջոցով փաթտելով Բարսեղ աղային ձեռներեն բռնեց։ Վերցուցին Բարսեղ աղան և գինետունեն դուրս ելնելով փողոցի մանկյունը ձգեցին։ Մեկուկես ժամու չափ խորդաց Բարսեղ աղան և հետո ինքզինքը կանգուն գտավ պատի կռթնած և դեմը մարդ մոր ձեռքովն զինքը բռնած կը հարցներ.


— Որո՞ւ հետ էիր...


— Անոր հետ։


— Ան ո՞վ է։


— Ան...


— Անո՞ւնը։


Ձայն չկա։ Բարսեղ աղան չէր կրնար աչքերը բանալ, ոտքի վրա կը քնանար, գլուխը կուրծքին վրա։


Գիշերապահը մեծ դժվարությամբ հաջողեցավ Բարսեղ աղային բերնեն հափշտակել Գաբրիել անունը։


— Գիտեմ, գիտեմ, ըսավ գիշերապահը։