— Շատ հանգիստ, շնորհակալ եմ, պարոն Միհրան։
— Ես քեզի թող չէի տար երեկ գիշեր, բայց շատ պնդեցիր,
գալ չուզեցիր նե ես ալ ձգեցի։
— Շնորհակալ եմ, Միսաք աղա, Կերևի, որ Գաբրիել
աղան թող չէ տված զիս:
— Ի՞նչ։
— Երեկ գիշեր ո՞ւր մնացիր։
— Առտուն ինքզինքս Գաբրիել աղային տունը գտա...
շատ գեշ ավրված եմ եղեր. Գաբրիել աղայի տունն ինտոր
երթալս չեմ գիտեր կոր... վրաս գլուխս ալ աղտոտած եմ։
— Ստամո՞քսդ ավրվեցավ։
— Այո։
— Գաբրիել աղան կուգա կոր։
— Իրավ որ մարդու երեսը նայելու կամչնամ կոր, վերմակը,
սավանը, բարձը լվացվելու են այսօր։
— Բարև ձեզ։
— Աստծու բարին, Գաբրիել աղա։
— Ներեցեք, Գաբրիել աղա, չեմ գիտեր ինչպես ներումն
խնդրել։
— Ներման բան չկա, միայն թե անձիդ վնաս մը չգա.
մեզի համար բան չկա. չես կրնար վերցնել նե, մի՛ խմիր եղբայր,
մեղք չե՞ս։
— Անանկ չէ՞, Միհրան աղա։
— Անանկ է։
— Էշը, կըսեն, չկերած խոտն ուտե նե, գլխու ցավ կունենա,
ըսավ խնդալով Միսաք աղան։
Հետո ներումն խնդրեց, թե յուր կամքեն անկախ պարագաներով
բերնեն փախուցած էր այդ նմանությունը։
— Մենք օղին քուկին կոկորդդ ի վար չթափեցինք ա՛.
«Չեմ կրնար խմել», կըսես, կը լմննա։
— Բռնի ո՞վ կրնար խմեցնել քեզի։
— Իրավունք ունիք։
— Ես, ըսավ Միհրան, մեկու մը վրա չեմ իյնար, որ խմե։
— Ես ալ այն բնավորությունն ունիմ։