Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 3 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/420

Այս էջը սրբագրված է

ԲԱՌԱՐԱՆ

Աճելի — շտապ
Աճեմի — անգետ, անփորձ
Ամազոն — կանացի հագուստի ձև, նմանեցված ամազոնների զգեստներին
Այոլ — այ օղուլ բառի կրճատ ձևը, նշանակում է այ տղա
Անուշ — մուրաբա, քաղցրավենի
Ապայե լաբճի — կամ չապշին, տղամարդու հին ձևի կիսակոշիկ
Ապսենթ — խմիչքի տեսակ
Ապտալ — թափթփված, ցրված մարդ
Ատամ — մարդ
Արարորդ — օսլայով պատրաստված կերակուր
Աքսի — համառ, կամակոր
Աֆ ընել — ներել

Բալումուտ — թոն (ձկան տեսակ)
Բանթալոն — տաբատ, շալվար
Բապուչ — տնային կոշիկ, հողաթափ, չուստ
Բարթի — պարտիա, մի ձեռք խաղ
Բարտըսյու — տղամարդու թեթև վերարկու
Բարտոն — ներողություն
Բերտահ — կոկել, հարդարել
Բիացա — հրապարակ, փողի կուրս
Բրեֆա — թղթախաղի տեսակ

Գարար տալ — հաստատել, որոշել

Ենի շեշմե — նոր աղբյուր

Զաթը — արդեն
Զահմեթ — նեղություն
Զըվըր զըվըր — արագ-արագ
Զինճիլ — շղթա

Էյլենմիշ — զվարճանալ
Էնթարի — կամ էնթերի. տղամարդու լայն, երկար հագուստ
Էնսյուլթ — վիրավորանք
Էնքսե — ծոծրակ
Էնֆիյե — բթախոտ

Ընտոր — կամ ինտոր. ինչպես

Թապախ — ափսե, պնակ
Թաքլաք — կամ թախլախ. գլուխ կոնծի
Թելփեչե — շղարշ
Թեմամ — լրիվ, կատարյալ
Թեմեննահ — մեծարանք
Թեքլիֆսիզ — մտերմաբար, առանց քաշվելու
Թոհաֆ — կամ թոաֆ, տարօրինակ, զարմանալի
Թոմաթես — պոմիդոր
Թրախոմա — դրամօժիտ

Ժամպոն — երշիկ