Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/115

Այս էջը սրբագրված է

— Չեմ կրնար մնալ։


— Մեյ մալ ե՞րբ կրնաք գալ։


— Երբ որ Իկնաթիեֆ ասկից երթա։


— Չի՞ կրնար ըլլալ, որ երկուքնիդ ալ հոս մնաք։


— Անկարելի է, իրարու դեմ հակակրություն ունինք հոս. ան ինձմե չախորժիք, ես ալ իրմե։


Որչափ աղեկ կըլլար, եթե մասնավոր դեսպանաժողով մը կազմվեր, որուն պաշտոնն ըլլար խաղաղությունն Իկնաթիեֆի հետ հաշտեցունել...։


Լսածնուս նայելով դեսպանաժողովին կից մալ տվեր են ու տասնը հինգ օր ետ մղեր են... խե՜ղճ. դեսպանաժողով...


Բայց ինչո՞ւ այսչափ խստությամբ վարվիլ անոր հետը։ Ամեն մարդ գիտե, որ վերը Աստված վարը դեսպանաժողով մը ունինք կըսեր առաջի օրը բարեկամներես մին. արդյոք դեսպանաժողովին պետք չունինք ալ։


Շատերուն, որոնց մեջն եմ նաև ես, կարծիքն այն է, թե նախնական դեսպանաժողովին մեջ նշանտուքը և խոսկապը պիտի կատարվի ու մեծ դեսպանաժողովին միմիայն հարսնիքը պիտի ըլլա, ուր Ռուսիա և Թուրքիա իրարու ձեռք բռնելով՝ հավիտյանս հավիտենից սիրով ապրելու ուխտ պիտի ընեն։


— Տե՞ր ես։


— Այո՛, տեր եմ։


— Իյնալ կա, ելլալ կա, տե՞ր ես։


— Տեր եմ։


— Առնելիք կա, պարտք ալ կա, տե՞ր ես։


— Տեր եմ, ըսինք ա՛։


— Ոսկի ալ կա, դրամաթուղթ ալ կա, տե՞ր ես։


— Տեր եմ։


Ներկա գտնվող վկաներն ալ բարեմաղթություններ ընելով պիտի ըսեն.


— Մեկ բարձի վրա ծերանան։


Վերջեն Ֆրանսայի ու Բրուսիո վկաներուն դառնալով՝