Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/145

Այս էջը սրբագրված է

մեր պյունեին պես... և ի՞նչ չէի ըսեր, չէի քնանար երազելու համար, այլ կերազեի քնանալու համար։


Բաբե, ես այս երազները տեսած ատենս, անդին Սալիզպրին պիֆթեքը կտրելով՝ պորտո կը տնկե եղեր. Շոտորտնիս ալ հրացան ի ձեռին Պեռյուք Տերեյի կողմերը որսորդության կը պտըտի եղեր... ուրիշ մալ Մեծ կղզին ստրիտյա ժողվել տալով կուտե եղեր...


Ահա դեսպանաժողովս անդամներն այսպես մեր վիճաբարվոքմանը վրա միտք հոգնեցնելեն ետքը՝ այսօր վաղը զմեզ կը թողուն կերթան՝ արևելյան խնդրույն հետ միս մինակ ձգելով զմեզ։


Թող երթան, և փառք տան, շատ փառք տան Աստուծո, որ ճամբանին Վանա կամ Մուշի կողմեն չէ, եթե այդ կողմեն երթալու ստիպվեին, կը սորվեին քյուրտերեն, թե ինչպես կը լուծվին մեր մեջ խնդիրները։


Խե՜ղճ մարդկությո՛ւն, դու ալ կը կարծես թե կապրիս, քու երեսդ նայող չկա. եթե կնիկ մը ըլլայիր՝ այն ատեն տե՛ս ինչ պաշտպանություն կը գտնեիր և ինչպես ամեն մարդ կը գրկեր զքեզ, և քու շնորհիվդ սա արևելյան խնդիրն ալ մեջտեղեն կը վերնար ոսկիներու պես։


Կարծեմ ամենքդ ալ գիտեք, որ դեսպանաժողովին առաջարկությունները մերժեցինք.


— Մերժեցինք. կըսեմ նե՝ ես չմերժեցի, այսինքն մերժեցին, եթե մեջերնիդ չգիտցող կա՝ թող գիտնա, որ դեսպանաժողովին առաջարկություններր մերժեցին(ք)։


Եվ արդարև ընդունվելու բաներ ալ չէին։


Մեծ ժողովին մեջ երբ կարգը եկեր է մեր փոխանորդին կարծիքն առնելու փոխանորդ հայրը՝ որ նույն միջոցին խորին մտածմանց մեջ ընկղմած է եղեր, ոտքի վրա ելեր սա պես պատասխաներ է.


— էֆենտիմ՝ այս մարդը չենք կրնար կնիկեն բաժնել, իրարու հետ միշտ կապված պիտի մնան։