Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/150

Այս էջը սրբագրված է

Ինչպես որ Լրագիր գուշակած էր, Քարատաղի իշխանը հայտներ է, որ եթե հաշտություն ըլլա՝ երկու միլիոն ոսկի տուգանք պիտի պահանջե մեզմե։


Երկու միլիոն ոսկի տուգանք Քրատաղին... հրամմե՛, ու հաշտություն կնքե նայիմ։


Կարծեմ քիչ ատենեն այնպիսի վիճակի մը մեջ պիտի մտնանք, ուր ո՛չ պատերազմ ընելը գործերնուս պիտի գա, ոչ ալ հաշտություն, որովհետև հաշտության համար եղած առաջարկությունները կսկսին ավելի ծանր ըլլալ, քան խաղաղության համար եղած առաջարկությունները։


Կը հաղթենք՝ տուգանք կուզեն, մեզի դեմ պատերազմ կը հրատարակեն՝ տուգանք կ՝ուզեն, աս ի՞նչ տեսակ պատերազմական օրենք է, որ տուգանք տալը միշտ մեզի կիյնա կոր։


Թող Քարատաղի իշխանը քսակը բանա, զինադադարը լմննալուն պես՝ իրեն ուզած տուգանքը տոկոսովը պիտի առնե։


Իր շրջաբերականը հարվածելնուս համար Թատրոնը դադրեցնող սրբազան Պատրիարքին՝ բռնած ընթացքին ի՞նչ կ՝ըսեք։


Ես կըսեմ ինչ որ ըսած եմ նորին սրբազնության պատրիարքական աթոռին վրա բազմած օրը, այսինքն կըսեմ, որ միշտ ամենուն հաճելի ըլլալու ընթացը է բռնած ընթացքը։


Իր շրջաբերականը հարվածելնուս համար նատրոնը դադրեցնող սրբազան Պատրիարքը շատ հաճելի ըլլալու համար չափազանց փառասիրության մեջ կը ընկղմի կոր, օրինակի համար, ըսի կըսե կոր, ինչ որ չէ ըսած, ըրի կըսե կոր. ինչ որ, չէ ըրած։


(Մոտերս փոխանորդ հայրն ալ այս ախտեն բռնված կերևի)։


Մասիս, որ շատ լավ գիտե իր շրջաբերականը հարվածելնուս համար Թատրոնը դադրեցնող սրբազան Պատրիարքին այս ընթացքը, անցյալ շաբթու իմանալով, որ իր շրջա-