Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/204

Այս էջը սրբագրված է

տղայութոյւն է, բաներնիդ գացեք, թո՛ղ տվեք մեր օձիքը ա՛լ հերիք ըրածնիդ»։


Մեր այս հայտարարության վրա, մեր բարեկամները ինչ ըսեն նե՝ աղեկ, մեր թշնամիներուն կը դառնան և կըսեն.


«Ժամանակ տանք Թուրքիո, որ ինքզինքը բարեկարգեմ»։


Մենք «բարեկարգվեցանք» կըսենք, անոնք՝ «ժամանակ տանք, որ բարեկարգվին» կըսեն։ Մի՛ ճաթիր նայիմ։


Ի՞նչ կ՛ուզեն այս մարդիկ, ուրիշ ի՞նչ բարեկարգություն կը խնդրեն, թո՛ղ ըսեն, եթե կ՛ուզեն սահմանադրություն մալ կը հրատարակենք, որովհետև, ինչպես ըսինք, սահմանադրություն հրատարակելե ուրիշ բան չենք կրնար ընել մենք:


Եթե սահմ շանադրությունը բարեկարգությանց երաշխավոր չհամարվիր, ինչո՞ւ մյուս սահմանադրական կառավարությանց ալ ժամանակ չարվի ինքզինքնին բարեկարգելու համար։ Երբ Ռուսիա ընդունի մեզի ժամանակ տալու առաջարկությունը, այն ատեն միայն կը հավատամ, որ սահմանադրությունը բարեկարգությանց երաշխավորություն չկրնար համարվիլ։


Ոչ աս է, ոչ ան է, իմ առջի ըսածս է, թե որ սա մեր սահմանադրությունը եվրոպացիի մը ձեռքը տեսնվեր՝ աշխարհիս չորս ծագերեն սիրալիր բարևներով կողջունվեր. իսկ մեր ձեռքը երևնալուն համար՝ երեսը նայող չկա։ Թող անոնք չնային, մենք վաղը մյուս օր երեսփոխանական ժողովը կը բանանք։ Հայ, թուրք, պուլղար, հրեա և հույն միաբերան կըսկսինք երկրիս շահերը պաշտպանել և հռչակել աշխարհի թե՝ մենք օսմանցիքս սահմանադրություն ունինք։


Օրթոտոքս խմբագիրները քանի մը օր առաջ տեղ մը հավաքվելով թուղթ մը ստորագրեր են։


Այս թուղթը՝ որուն պարունակությունը հիշյալ խմբագրաց լրագրաց մեջ հրատարակված է, ցավ կը հայտնե, որ հույները սլավության այնչափ թշնամի ըլլալով մեկ երեսփոխան մը միայն կրցած են տալ Պոլսեն. բայց, կը հավելու,