Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/209

Այս էջը սրբագրված է

եթե կարծյաց չափազանց ազատությամբ ամենեն աններդաշնակ ձայներու խոսք տրվի։


Մեթարիթմիսիս անշուշտ այս երկու կետին մեջ ալ կը՛ ներե մեզի. սակայն մենք իրեն պես ո՛չ Խրիսթաքի էֆենտիին կայտան անոր երեսը կը զարնենք, և ոչ ալ կ՝ըսենք թե՝ Խրիսթաքի էֆենտին այն ատեն միայն պիտի խոսի երեսփոխանական ժոզովին մեջ, երբ մսավաճառներու խնդիրը հուզվի։ Մեր տեղը Մեթարիթմիսիս ըլլար նե՝ կըսեր. իսկ մենք ոչ միայն չենք ըսեր, այլ ուրիշներուն ալ թող չենք տար ըսել, որովհետև Խրիսթաքի էֆենտին բարի մարդ մէ, մանավանդ իր ազգին համար հազվագյուտ անձ մը։ Բարի ալ չըլլար նե՝ քանի որ երեսփոխան է, մեր կողմեն զինքը սիրով ողջունելեն և խոսելու համար իրեն կար և կարոդություն մաղթելեն ուրիշ բան չենք կրնար ընել։


Աչվընիդ լո՜ւյս...


Երեսփոխանական ձողովը հինգշաբթի օրը իր առաջին նիստը ըրեր է դռնբաց... բայց մենք տոմսակ ընդունած չլլալնուս համար դռնբաց բառեն բան մը չկրցինք հասկնալ։


Հուսալով որ դիվանը կը բարեհաճի մեր տոմսակը ժամ առաջ մեզի հասցունելու այսօր նույն նիստին վրա մեր լսածը գրելով կը շատանանք։


Երեսփոխանական ժողովը երեսուն և վեց գրասեղան ունի եղեր, որոնց յուրաքանչյուրին վրա երեք հողի կրնա նստիլ եղեր։ Այս գրասեղաններուն վրա թուղթ, կաղամար և գրիչ կա եղեր։ Երեսփոխանները ձեռքերնին վեր վերցուցեր են եղեր։ Ժամը յոթ ու կեսին հրավիրյալք գացեր են եղեր և դռներր նորեն գոցվեր են եղեր...


Այսչափ։


Ես ձեզի չըսի, որ քարատաղցոց հետ հաշտությունը դյուրավ չկնքվիր։ Դուք այն ատեն չհավատացիք, բայց իմ ըսածս եկավ ելավ։