Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/21

Այս էջը սրբագրված է

Ոմանք կրսեն թե տիկին Պազեն գար բռնել գիտե եղեր ուստի և տեսնալով որ տյուշեշի մը պետք ունի, տյուշեշ մը նետեց և տյուպարայով փուլը ազատեց։ Եթե կելա նետեր շատոնց մարս եղած էր։


Նարտի մեջ կելա նետողներուն Աստված համբերություն տա։


ԳԵՐՄԱՆԻԱ

<10>

Հունվարին չեմ գիտեր քանիին.


Քաղաքիս մեջ այս օրերս զարմանալի դեպք մը պատահեցավ, բայց որո՞ւն կողմեն պատահեցավ, ո՞ր ժամանակ պատահեցավ, ինչո՞ւ համար պատահեցավ, ի՞նչ բանով պատահեցավ, այս կետերը հասկնալու համար ուրիշ հեռագրի մը սպասելու է. բայց մինչև ան ատեն պարապ չմնալու համար հիմակուհիմա սա «որուն կողմեն»-ը, «ժամանակ»-ը, «ինչո՞ւ համար»-ը, «ինչ բանով»-ը չփնտրենք տե՝ դեպքին ի՞նչ ըլլալը հասկնանք ա՜, անոր վրա խորհինք։


— Չէ;, ո՞ւսկից պիտի հասկնանք չպատմեցիր որ...


— Վա՜յ, երկու ժամ է հապա ի՞նչ կըսեի կոր... կեցիր, կեցիք նայիմ, միտքս գա. հա՛, այս դեպքը, Պիսմարք իշխանին վրա սպանության նոր փորձերու պատրաստության դեպքն է եղեր։


Խեղճ մարդեն ալ ի՞նչ կ՛ուզեն՝ չիյտես՝ մեկը հրացան կը պարպե, կը բռնվի, ուրիշ մը ատոր կելնե «փուսուլա» մը կը ղրկե, ըսելով «Դուն մի՛ տրտմիր, ես քու սկսած գործդ պիտի լմնցնեմ, պիտի լմնցնեմ ամա՝ հարմար ժամանակին կսպասեմ կոր»։


Հիմա ելնես ասոնց ըսես.


— Պե ախպար ի՞նչ կ՛ուզեր այդ խեղճ իշխանիկեն, այս աշխարհքը որու կը մնա, ո՞ւր են Նաբոլեոնները, մարաջախտ Բրիմները, մարաջախտ Գոնչաները, ո՞ւր են... ները... ները... հարկավ օր մը ասիկա ալ կերթա, ետևեն ի՞նչ եք ինկեր։


Մեր այս տողերը այդ «փուսուլան» ղրկող ապագա իշխանտսպանին ուշադրությանն ու խղճին կը հանձնեմք։