Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/225

Այս էջը սրբագրված է

Հետևյալ սուտ լուրերը տեղական լրագիրներեն քաղելով կը հրատարակենք։


— Քանի մը օրեն մայրաքաղաքս պաշարման վիճակի մեջ պիտի դրվի:


— Թուրքիո մեջ գտնվող հպատակներուն ի պաշտպանություն Ամերիկայի կառավարությունը նավատորմիղ մը ղրկած է Կ. Պոլիս։


— Կովկասու փոխարքան Ռուսիո կայսեր գրած է, որ եթե ետևեն զորք չհասցնե իրեն՝ տեղեն չկրնար շարժիլ։


— Երամյան Կարապետ պեյ վարժարանի մը շինության համար երկու հարյուր ոսկի հանձներ է Պատրիարքարան։


Լրագիրները հրատարակեցին, որ Ռուսիա Բրուտ գետին վրա կամուրջներ շինել սկսեր է։


Անցյալ օր երիտասարդին մեկը իր ծնողաց քով բարձր ձայնով լրագրի մը մեջ վերոհիշյալ լուրը կարդացած ատեն՝ հայրը մեկեն ի մեկ կընդմիջե տղան ըսելով:


— Ծո՛, տղա՛, սըվոնց մեկ հատը թող հոս բերեին ու Քարագեղի երկաթյա կամուրջին տեղը դնեին։


Միամտաբար զրուցված խոսքերը շատ կը սիրեմ երբեմն։


<69>

Ռուսիո զորքերը Բրուտի անգիի եզերքին վրա քնացան արդյոք։


Այս կողմը անցնելու համար խայրխի փարա՞ չունին արդյոք:


Այսպես մեր դեմը անցած՝ գետեզերքին վրա նստած՝ սիկառնին քաշելովն մեր երե՞սը պիտի նային ասանկ։


Ամիսներով հոն նստելո՞վ պիտի պատերազմին արդյոք մեր հետը։


Շատերը այս հարցումները կընեն իրարու և գոհացուցիչ պատասխան մը չեն կրնար առնել իրարմե։