Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/232

Այս էջը սրբագրված է

Պապը Սերասքերիի դռնեն նշան մր չտրվեցավ այս կրակին համար, վերոհիշյալ լրագիրները կամ Վալաթա խուլեսիեն տեսած ըլլալու են զայն կամ ժողովրդեն ստակ հափշտակելու համար ասանկ լուր մը տված ըլլալու են։


Ասոնցմե որն ալ ըլլա՝ ես մինչև որ Պապը Սերասքերիեն նշան մը չտեսնեմ՝ չեմ հավատար։


Անգղիա վարագույրին ետևը պահվտած իր կարգին կսպասե կոր. հուշարարը նշան տալուն պես տեսարան պիտի գա։


Հրաման տրված է բոլոր զինվորական պաշտոնեից, որ իրենց գունդերուն գլուխը գտնվին։


Անգղիական լրագիրք կը պոռան, թե Ռուսիո այս բռնած ընթացքը ուղղակի Անգղիո շահուն դեմ է։


Եվ որովհետև Անգղիա պարտավոր է իր շահերը պաշտպանել, և որովհետև Անգղիո շահուց վնաս կա եղեր, ապա ուրեմն Անգղիա պարտավոր է սուրը պատյանեն քաշել և պատերազմի թատերաբեմը իջնալ։


Վաքըթին նայելով՝ Ռուսիա շատ անգամ պուլղարները քյուրտի կամ չերքեսի կերպարանք մտցնելով անոնց ձեռքովը հարստահարություն ընել կուտա եղեր։


Չըլլա որ Զեյթունի քայմաքամն ալ պուլղար մը ըլլա։ Ի՞նչպես հասկնալու է, որ Վանը կրակի տվողները, Սարսի եկեղեցին կողոպտողները պուլղար չէին։


Չեն բռնվիր կոր թշվառականները, որ հասկնայինք։


— Սիրակոս աղա, իմացա՞ր, պատերազմի վիճակ պիտի հատարակվի եղեր։


— Ի՞նչ ընեմ։