Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/245

Այս էջը սրբագրված է

ՎԵՐՋԻՆ ԼՈԻՐԵՐ

<76>

Վիեննա, 8 մայիս.

Երևույթին նայելով հզոր տերությանց քաղաքականությունը փոփոխություն մը կրած Է։

(Տար Աստված որ վերջինր ըլլար)։

Ս. Բեթրսպուրկ, 8 մայիս,

Կերչաքոֆ իշխանը չպիտի պատասխանե լորտ Տերպիի պատասխանին:

(Խոսք մը պակաս կըլլա)։

Աթենք, 9 մայիս.

Թուրքիո մեջ խռովություն հանելու հանցանոք քսան հոգի բանտարկեց կառավարությունը։

(Աղոթենք որ կառավարությունն ալ օր մը այն բանտին մեջ չմտնե)։

Պելկրատ, 8 մայիս.

Մեծ հուզմունք կը տիրե հոս. անանկ խումբեր կը կազմվին, որք ծանր դեպքեր հարուցանել կսպառնան։

(Փախչելու մասին ուրիշներու հետ մրցելու դեպքեր թերևս)։

Լոնտրա, 8 մայիս.

Մանշի անգղիական նավատորմը Մալթա պիտի երթա։

(Կարևորություն չունի. վաղն ալ Մալթայեն կելնե Մանշ կերթա։ Օրինակները շատ են։ Այս հեռագիրը չհայտներ թե՝ լորտ Կլատսթըն դեռ կը խոսի կոր թե լռեց)։

Պուքրեշ, 8 մայիս.

Թող Թուրքիան մեզի հետ թշնամաբար վարվի, մենք խոհեմությունը ձեռքե չպիտի ձգենք։ Բայց եթե մեր այս ընթացքը բանի տեղ չդրվի, այն ատեն երկիրը պիտի պաշտպանենք։

Քալաֆաթ, 8 մայիս.

Երեկ Վիտինեն ռմբակոծեցին մեզի, բայց վնաս մը չեղավ, միայն տունի մը պատուհանին մեկ ապակին քիչ մը ճաթեցավ։