Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/249

Այս էջը սրբագրված է

պատժվին, ուստի և բնավ հարկ չմնար զավեշտական թերթերը ջնջելու։ Մանուկ էֆենտին միայն քիչ մը դեմ խոսեր է. բայց առջի նիստին մեջ ի նպաստ խոսած ըլլալով՝ տարակույս չկա որ երրորդ նիստին կարգը ի նպաստ խոսելու պիտի գա և նորեն պիտի պաշտպանե զավեշտական թերթերը հետևյալ նիստին մեջ նորեն դեմ խոսելու պայմանավ։


— Սակայն վսեմափայլ Մաճիտ պեյը՝ որուն իշխանությանը ներքև կը գտնվինք, բարեհաճեր է զավեշտական թերթերու խմբագիրները բարոյապես մեռցնելու աշխատիլ ըսելով թե անոնք շահախնդիր մարդիկ են և այլն։ Չտեսանք երեսփոխանական ժողովո ներքին կանոնադրությունը, որպեսզի հասկնայինք թե հոն ամեն մարդ ազատ է խմբագիրները ուզածին պես լվալու. և թե այս խմբագիրները ըստ սահմանադրության իրավունք պիտի չունենա՞ն իրենց դեմ եղած հարձակմանց դեմ բողոքելով ինքզինքնին արդարացնելու, միայն սա տեսանք երեսփոխանական ժողովո մեջ, որ այն լեղուն զոր գործածած է վսեմափայլ Մաճիտ պեյ զավեշտական խմբագրաց նկատմամբ, չեն գործածած մինչև հիմա զավեշտական թերթերը, որոց խափանումը կը խնդրե վսեմափայլ Մաճիտ պեյ: Ի՞նչ օգուտ կրնան ունենալ ասկից վերջը զավեշտական թերթերը, երբ անոնց խմբագիրները՝ հանիրավի նախատանաց և անարդանաց ենթակա կըլլան այս ժողովո մեջ երեսփոխանաց ոմանց կողմանե, ի՞նչպես խղճի մտոք կրնա աշխատիլ զավեշտական թերթի մը խմբագիրը երբ իրեն հրամայողը (Մաճիտ պեյ) այսչափ հակակրություն և ատելություն կը սնուցանե իրեն դեմ, ի՞նչպես ինքզինքը ապահով կրնա նկատել պաշտոնյա մը, երբ իր տերն իրեն հանիրավի ըսե թե՝ դու շահախնդիր մեկն ես, դու վնասե զատ բան մը ըրած չունիս: Քիչ մալ բաց ըսենք, վսեմափայլ Մաճիտ պեյը երեսփոխանական ժողովին մեջ զավեշտական թերթերուն այսչափ աննպաստ վկայություններ տալեն ետքը, այսինքն՝ ըստ յուր կարծյաց անոնց վնասակար ըլլալուն համոզվելեն ետքը, ինչո՞ւ ուզած ժամանակը ուզած թերթը չխափանե, տերության օգուտը խորհելով անշուշտ, որովհետև եթե չխափանե՝ կամ իր տված վկայությունները հետս կոչած պիտի, ըլլա, կամ իր պաշտոնը աղեկ չկատարելով՝