Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/259

Այս էջը սրբագրված է

Կորչաքոֆ ամեն օր նոր խաղալիքներ կառնե այս տղուն, որպեսզի կաթը մոռնա քիչ մը, այս խաղալիքներուն ամենուն վրա ալ անկախություն գրված է:


— Ի՜նչ աղվոր խաղալիք իշխաններուն համար, ի՜նչ անգյուտ խաղալիք Կորչաքոֆի համար...


Ավստրիո վրա ի՞նչ կարծիք ունիք։


Հազար անզամ ըսած եմ և անգամ մալ կըսեմ, որ Ավստրիո բռնելիք ընթացքը պարագաներեն կախում ունի։


Առայժմ ոչ ոք գիտե անոր բռնելիք ընթացքը, նույն իսկ ինքն ալ չգիտեր։


Ավստրիա մեզի՞ բարեկամ է, թե Մուսիո։


Առայժմ աս ալ հայտնի չէ, թեպետև Անտրասի կողմը երկուքնուս հետ ալ սերտ բարեկամությամբ կապված է, ինչպես նաև Անգղիո և Բրուսիո հետ ալ։


Մինչև որ Ավստրիա մեկ կողմեն իրեն վնաս մը չնշմարե՝ բռնելիք ընթացքը գաղտնի պիտի մնա։


Ըստ իս՝ կոմս Անտրասին ասկից աղեկ ընթացք մր չէր կրնար գտնել։


Գաղղիացի տիկնոջ ըրած կտակին ի՞նչ կըսեք։


85000 (ութսուն և հինգ հազար) ֆրանք թողուցեր է, որ անկար և խեղճ շուներուն համար հիվանդանոց մը շինվի։


Երանի այն կենդանյաց, որ Գաղղիո հպատակ են...


Անշուշտ այս հիվանդանոցը պիտի ունենա յուր անկողինները, կերակուրը, բժիշկները, դեղերը և այլն, հարկավ հիվանդութենե ելնող շուներուն օդափոխության համար գեղ մալ պիտի հատկացվի։


Բժիշկներուն աչքը լույս... ճյուղ մալ ավելցավ իրենց... ո՛վ գիտե, ինչ փափագով պիտի երթան իրենց հիվանդ շուներուն քով, անոնց բազկերակները պիտի քննեն, կուրծքերնուն, կռնակնուն մատով գարնելեն վերջը՝ ականջնին պիտի դնեն, «Այս ջուրեն դգալ մը առտու, դգալ մը կես օրին,