Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/267

Այս էջը սրբագրված է

քեր, ըսել կըլլա թե՝ կա՛մ վիճակդ բարվոքելու պետք չունի, կա՛մ քրիստոնյա չես։


Իմ վախս ալ ան է. վիճակիս բարվոքումը իրենց ըլլա, քրիստոնեություն մը ունեի գոնե ան մեջ չխաղա. թերևս ապագային պետք կըլլա, Ռուսիո։


— Տոքթոր Ա...ը կը տեսնե՞ր կոր։


— Բնավ տեսած չունիմ, կերևա որ պահվտած է։


— Ինչո՞ւ։


— Վախեն։


— Չերքե՞ս է, որ վախեն պահվտի։


— Չերքես չէ, բայց չերքեսներեն ավելի մարդ մեռուց այս ձմեռ։


Մեծապատիվ Համբարձում էֆենտի Ալաճաճյան.


Տիրասեր բառը, որ հայոց համար հաճախ կը գործածես, սահմանադրության և ազատության դարուս մեջ խիստ անախորժ կը հնչե կոր ականջիս, որովհետև գերիներու, ստրուկներու և շուներու համար կը գործածվի ընդհանրապես այդ քու սիրած բառդ։


Ներեցե՛ք համարձակությանս, բայց կը խնդրեմ, որ եթե կարելի է, պզտիկ զոհողություն մը ընելով՝ այդ բառը չգործածեք այսուհետև հայոց ազգին համար։


Որով մնամ առաջվան պես

Հ. Հ. Պարոնյան


<83>

Եթե դիվանագիտությունը սիրուն կողմ մունի՝ այն ալ յուր լեզուն է։


Իր անուշ ու քաղաքավարական լեզուն մյուս բոլոր թերությունները կը գոցե։


Օրինակի համար՝ Սերվիան այսօր մեզի կոշտությամբ բան մըսած չունի, չըսեր մեզի