վնաս ունի եղեր... նեղ օրերու մեջ ամենքնիս ալ հայրենյաց օգնելու ենք։
— Անանկ է, յա՛...
— Դուն ո՞ւր կը նստիս կոր. կառքը ո՞ւր պիտի տանիս
վերջր:
— Պեյօղլու։
— Կառքը անանկ ալ պարապ պիտի երթա անանկ ալ,
ես ալ նստիմ մեջը ու Բերա ելլամ նե, վնաս մը ունի՞ քեզի։
— Աս որչա՞փ յաղլը մյուշտերիներու հանգիպեցանք
այսօր։
— Հայրենյաց օգնելու է, տղա՛ս։
Ըսելու չմնաց, մարդը ծուռ ծուռ երեսս նայելով գնաց։
Վերջապես անձնվիրություն ու զոհողություն չկա սա
արապաճիներուն քով։
<86>
— Բարև։
— Բարի եկար, պարոն Խիկար, այսօր գործի չգացի՛ր։
— Չգացի, երթալիք ալ չունիմ։
— Ինչո՞ւ։
— Գործ չմնաց որ երթամ, վարպետս ճանբա տվավ։
— Ի՞նչ պատճառի համար։
— Աղեկ ծառայած ըլլալուս համար, ինչու որ ճանբա
տված օրն ըսավ, թե քու մատուցած ծառայություններեդ մեծապես շնորհակալ եմ։ Ուստի փափագելով, որ քեզի մեծ
վարձատրություն մը ընեմ, որոշեցի որ քովես հեռանաս և
աչքս չտեսնա քեզի։
— Հիմա ինչո՞վ կզբաղիս։
— Օրվան խնդիրներով։
— Խոսե՛։
— Եթե քիչ մը համարձակ խոսելու ըլլամ՝ չես վռնտեր ա՛։
— Մի՛ վախնար։
— Ըստ իմ խոնարհ կարծյաց՝ օր վան կարևորագույն
խնդիրներեն մեկն ալ աս է, թե քանի որ առանց պարտքեր