Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/29

Այս էջը սրբագրված է

Դարձյալ Նոյան պատմություն... Աստված գինիի պակասություն չցցունե, որովհետև ան չըլլա նե կարծենք աշխարհես խաղաղությունն ալ պիտի վերնա։


Բարիզեն կը ձեռագրեն որ Ռենս քաղաքը տրված կոչունքի մը մեջ զինվորական գործոց Նախարար Սիսե զորապետն ալ բաժակ առաջարկեր է Եվրոպիո խաղաղութեան անվրդով պահվելուն համար...


Եվրոպիո խաղաղությունն առիթ բռնելով խմեցե՛ք նայինք, մենք ալ ասկից անուշ ըլլա ով բավականանանք...։


Ինչպես գտար, ընթերցող, շաբթուս քաղաքական լուրերը, նպաստավո՞ր թե ոչ։


— Ի՞նչպես պիտի գտնամ, ատոնց մեջ գինի խմելեն, կարգվելեն ու զավակ բերելեն ուրիշ բան չկա: Եթե քաղաքականությունն աս է՝ մեր թաղը ամեն օր ասանկ քաղաքականություններ կըլլան կոր։


Իրավունք ունիս. ըսածդ հաստատելու համար պզտիկ դեպք մը պատմեմ լմնցնեմ։


Երեկ իրիկուն Մերկեր աղան աղվոր մը գինովցած տունը կերթա և կսկսի կինը ծեծել։


Կինը հանդիմանելով էրիկն՝ կըսե.


— Զիֆթ ըլլա, ինչո՞ւ այսչափ կը խմես սա գինին։


— Եվրոպիո խաղաղությանը համար, կը պատասխանե Մերկեր աղան։


Ավելորդ է ըսել, որ շատ խմելուն պատճառն ալ խաղաղության շատ փափագող ըլլալն է։


Կ Ռ Ի Վ

<4>

Ալկեմայնե՛ Ցայթունկ, էնտեթանտաս Պելժ, Բոլիթիշե Քորես-Բոնտենց, Թայմզ. Ավընիր, Տեյլի Նիուս, Ֆիկարո, Նոյն Ֆրայե Բրես, Բեի. Նուվել Բրես Լիպը, Կոլոս, Ապենտ-