Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/295

Այս էջը սրբագրված է

<1>

Կերևի որ պատմութեան դասերը կանոնավոր կերպով չեն ավանդվիր ազգային վարժարանաց մեջ։


Մեր այս ըսածը հաստատելու համար հետևյալ խոսակցությունը հրատարակելով կը շատանանք.


Հայրը. — Երվանդ, պատմության դասերդ կը շարունակե՞ս։


Տղան. — Այո՛, հայրիկ, կը շարունակեմ. գալ շաբաթ ժամանակակից պատմության պիտի սկսիմ։


Հայրը. — Շատ լավ։ Կրնա՞ս ըսել ինձ թե որ ժողովուրդն էր այն, որ միջին դարու մեջ կրոնի և կրոնականի համար իրարու գլուխ կը պատառեր։


Տղան. — Ո՞ր ժողովուրդն էր մի ... (քիչ մը մտմտալե ետքը) Սելամսըզի ժողովուրդն էր, հայրիկ։


Հայրը քթին տակեն կը խնդա և կը հարցունե.


— Աշտարակի շինության վրա ի՞նչ գիտես։


— Սա գիտեմ որ աշտարակը շինողները մեր երեսփոխան էֆենտիներու պես իրարու խոսք չհասկցող մարդիկ ըլլալու էին, որ շինությունը անկատար թողուցին։


— Ապրիս, տղաս, ալ հերիք է։


Դասատվաց կը մնա ավելի գոհացուցիչ կերպով դասախոսել պատմությունը։


Ազգային երևելի հարուստներեն մին զգացվելով այն դրամական նպաստեն, զոր հրեայք և հույնք մատուցին Միջագեղի և Պալատու Հրկիզյալ ազգայնոց, որոշեր է, բնակու-