Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/297

Այս էջը սրբագրված է

Խաթո՛ւն:


— Ինչ կա, որդի։


— Սա տղադ իմ քովես կառնե՞ս, չէ նե՝ թևեն բռնեմ տունեն դուրս նետեմ։


— Ի՞նչ ըրավ որ։


— Ի՛նչ պիտի ընե, ամենևին խելոք չնստիր, ուրիշ տղոց ալ դաս սորվելուն արգելք կըլլա։


— Պատիժ մը տուր, ա՜յ օղուլ։


— Ի՛նչ պատիժ տամ, քիչ մլ ոտքի վրա կայնե՝ ըսեմ նե՝ գլուխը կը շարժե և կերթա տեղը կը նստի։


— Մեկ երկու ժամ ոտքի վրա կայնի նե՝ գոհ կըլլա՞ս։


— Այո՛։


— Անանկ է նե՝ դուն անիկա վաղը 26 թիվ շոգենավին մեջ դիր որ սորվի՛։


— Ի՞նչ պիտի սորվի։


— Ոտքի վրա կայնիլ. չյունքի նստիմ ըսե ալ նե տեղը չկրնար գտնալ։


— Համբարձում աղա, իրավ է որ հակահասունյանց ձեռքեն եկեղեցիները կառնվին և հասունյանց կը տրվին։


— Իրա՛վ է, Ղուկաս աղա։


— Ի՞նչ պիտի ըլլա ասանկ։


— Բան մալ պիտի չըլլա, եկեղեցիները պիտի հասուննան։


— Հասուննալեն վերջը ի՞նչ պիտի ըլլա։


— Թեփսիի մը մեջ դրվելով սրբազան պապին պիտի հրամցունենք որ ուտե։


— Կնի՛կ, Պարզասեր ընկերության անդամ գրեր են քեզի։


— Բերանս նորեն բանալ մի՛ տար ինձի։


— Գեշ բան մը չենք ըսեր կոր ա՛...


— Բերանս բանալ մի՛ տար ըսի յա՛: