Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 4 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/298

Այս էջը սրբագրված է

— Զարմանալի բան, պարզության վրա կանանց հետ խոսիլը կարծես թե «Մսավաճառին խայմե կառնե՞ս մի» ըսելու չափ ծանր բան մէ. պարզություն բառը ըսել չեն ուզեր կոր։


— Չեմ ուզեր ա՛, ինչո՞ւ համար սյուս չպիտի ընեմ եղեր, ինչո՞ւ համար կռոն չպիտի հագնիմ եղեր, կենճությունս ինչո՞ւ պոշ տեղը անցունեմ։


— Կնիկ, կնիկները պարզ հագվին նե՝ ավելի աղվոր կերևան, ավելի համեստ կերևան, զարդարանքը գեղեցկությունը կը կորսնցնե, չավելցներ։


— Այնպես կըսեք, երբ կնիկներնուդ ֆիստան շինելու վրա խոսիք, բայց երբ տեղ մը գտնվիք՝ ամենեն աղեկ հագվածները կը գովեք։


— Ամենեն պարզ հագվածը ամենեն աղեկ հագվածն է՝ ըստ իս։


— Ըստ քեզ անանկ է, բայց ուրիշներու համար անանկ չէ, ես բամբասվելու ժամանակ չունիմ։


Քանի որ մարդիկ են որ կստիպեն կնիկները պճնասեր ըլլալ, պետք է որ մարդիկ այսուհետև ատեն պճնասերներն ու սիրեն պարզասերները։


Լրագիրներու մեջ տենդի վերաբերյալ ծանուցումները կը կարդա՞ք։


Սարսափելի հալածում կա տենդի դեմ, ամեն դեղագործ անոր դեմ կը հարձակի յուր շինած դեղովը. մին գինիով, մյուսը երկաթով, ուրիշ մը քինաքինայով, չորրորդմը սյուլֆաթ տը քինինով, հինգերորդ մը արսենիքով, Մինասյան եղբարք ալ այերով այս բանակին ետևեն կերթան։ Զարմանալին հոն է, որ տենդը ամենուն դեմ ինքզինքը կը պաշտպանե։


Տենդի դեմ դե՞ղ կըսեք. ահա ես ալ գեղերու դեմ տենդ մեմ, հալածեցեք նայիմ զիս կըսե։


Բարեկամներես մին, որ տենդ ուներ, կամ ավելի շիտակը, տենդ մը որ բարեկամներես մին ուներ, վերոհիշյալ դեղերուն ամենն ալ առնելեն ետքը եկավ ինձ հայտնելու թե